Վրաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Հայաստանից փրկարարներին՝ հրդեհները մարելուն օգնելու համար
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երախտագիտություն է հայտնել Հայաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ Բելառուսից հրշեջներին, որոնք օգնել են մարել հրդեհը Բորժոմի Խարագուլի ազգային պարկում փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Այսօր առավոտյան նախագահն արտակարգ դրության վայր է ժամանել ու անձամբ ծանոթացել իրավիճակին։ Ներկա պահին հրդեհները մարելու համար գործի են դրվել 6 ուղղաթիռներ եւ ինքնաթիռ։ Դրանցից երկուսը պատկանում է Վրաստանի ՆԳՆ-ի սահմանապահ ոստիկանությանը, մեկը՝ Ադրբեջանի ԱԻՆ-ին, մեկը՝ Բելառուսի ԱԻՆ-ին, եւս երկու ուղղաթիռ եւ ինքնաթիռը Վրաստան են ուղարկել Թուրքիայի իշխանությունները։ Հրդեհը մարում են 95 հրշեջ-փրկարարներ Ադրբեջանից եւ 70 հրշեջներ՝ Հայաստանից։
Նախօրեին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելին հայտնել է, որ ամերիկյան իշխանությունները եւս պատրաստ են օգնություն ցուցաբերել տարերային աղետի դեմ պայքարում։ Այսօր հայտնի է դարձել, որ Եվրամիության երեք երկրներ՝ Գերմանիան, Ռումինիան ու Հունաստանը, Վրաստանին ուղղաթիռների տեսքով օգնություն են առաջարկել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին