Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են անում 2022 ֆինանսական տարում առնվազն 50 մլն դոլարի օգնություն տրամադրել ՀՀ-ին
Ադրբեջանին հատկացող ամերիկյան օգնության սահմանափակումներից նախագահ Ջո Բայդենի հրաժարվելն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական օգնության անհավասարությունը պետք է դիտարկվեն պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից: Այս մասին ասվում է 2022 ֆինանսական տարվա օտարերկրյա օգնության մասին օրինագծին կից զեկույցում, որը ներկայացվել և ընդունվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթակոմիտեի կողմից այս շաբաթվա սկզբին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Վերջին շաբաթների ընթացքում ANCA-ի առցանց պորտալի միջոցով ավելի քան 100 000 նամակ է ուղարկվել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին ՝ խնդրելով զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։
Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի 2022 ֆինանսական տարվա մասին օրինագծին կից զեկույցում կոչ է արվում Հայաստանին առնվազն 50 մլն ԱՄՆ դոլար հատկացնել «տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության և այլ նպատակների համար»: Կոչ է արվում առնվազն 2 մլն դոլար հատկացնել Արցախում ականազերծման աշխատանքների համար։ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու առաջարկն իր ծավալով ավելի քան կրկնակի գերազանցում է 2022 ֆինանսական տարվա բյուջեում նախագահ Բայդենի առաջարկը, որտեղ ոչինչ չի ասվում Արցախին ԱՄՆ-ի օգնության մասին։
Ինչ վերաբերում է նախագահ Բայդենի հրաժարմանը 907-րդ բանաձևից, զեկույցում ասվում է, որ կոմիտեն մտահոգված է Հայաստանի համեմատ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության անհավասարությամբ։ Կոմիտեն հորդորում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռությունը և ռազմական օգնության նման անհավասարության դիվանագիտական հետևանքները հաշվի առնվեն քարտուղարի կողմից 2022 ֆինանսական տարվա ընթացքում 907 բաժնի մերժման գործողության երկարաձգման վերաբերյալ ցանկացած որոշում ընդունելիս»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը