Կորոնավիրուսային ծաղրանք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականի առաջատարներից մեկը՝ Իվան Պերիշիչը վարակվել է կորոնավիրուսով։ 32-ամյա կիսապաշտպանը մեկուսացվել է հավաքականի մյուս անդամներից եւ 10 օր չի կարողանա մասնակցել ընդհանուր խմբի մարզումներին եւ հանդիպումների, հաղորդում է Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը հունիսի 28-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կմրցի իսպանացիների հետ։
Այս տեղեկությունը մի շարք հարցեր է առաջացնում. եթե Պերիչիշը հիվանդ է, ապա պետք է ոչ միայն նրան մեկուսացնել, այլ ամբողջ խորվաթիայի հավաքականին, քանի որ տեսականորեն, եթե մյուս ֆուտբոլիստների թեստերի պատասխաններն այսօր բացասական են, ապա դա չի նշանակում, որ նրանք վիրուսակիր չեն:
Ավելին, նույն տրամաբանությամբ պետք է մեկուսացնել նաեւ Խորվաթիայի հավաքականի խմբային փուլի մրցակիցներին:
Այս ամենը չի արվում ու անհասկանալի է, թե ինչու հանկարծ վարակվեց Խորվաթիայի հավաքականի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկը:
Սրանք հարցեր են, որոնք առաջանում են, բայց որոնց երբեք չեն պատասխանելու:
Top-News.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը