Իրանը հավերժ բանակցություններ չի վարի. Սաիդ Խաթիբզադե
Թեհրանը չի վարի 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ հավերժ բանակցություններ: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է Тasnim-ը:
Խաթիբզադեն ընդգծել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը վերակենդանացնելու շուրջ բանակցություններում Իրանի ակտիվ համագործակցությունը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից խոչընդատներին: «Գործարքը փրկելու անսասան հակվածության պատճառով, որն ԱՄՆ-ն փորձել է չեղարկել, Իրանը Վիենայում ամենաակտիվ կողմն էր՝ առաջարկելով նախագծերի մեծամասնությունը»,-ասել է նա:
«Դեռեւս հավատում եմ, որ գործարքը հնարավոր է, եթե ԱՄՆ-ն որոշի հրաժարվել Թրամփի անհաջող ժառանգությունից»,-հավելել է Խաթիբզադեն՝ նախազգուշացնելով, որ Իրանը հավերժ չի բանակցի:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով