Բայդենը կկործանի մեր տնտեսությունն եւ մեր երկիրը. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկել նախագահ Ջո Բայդենի տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի, եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարի բացման կապակցությամբ նրա դիրքորոշումը, հաղորդում է Washington Examiner-ը:
«Բայդենը պատրաստվում է կործանել մեր տնտեսությունն եւ մեր երկիրը: Բայդենը չեղարկել է Keystone XL ամերիկյան խողովակաշարն ու դրա 48 հազար աշխատատեղերն ամերիկացիների համար, սակայն նա հաստատել է Եվրոպայում ռուսական խողովակաշարը: Ես դադարեցրել են Եվրոպայում խողովակաշարը, ես նրանց նկատմամբ պատժամիջոցներ եմ սահմանել: Սակայն ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, եւ դա հրաշալի է»,-ասել է Թրամփը Օհայոյում հանրահավաքի ժամանակ:
ԱՄՆ նախկին նախագահը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն փորձում է պաշտպանել Գերմանիային Ռուսաստանից՝ չնայած այն «միլիոնավոր դոլարներ է վճարում Մոսկվային խողովակաշարի համար»:
«Նա [Անգելա Մերկելը] ինձ դուր է գալիս, սակայն նա կոշտ է, խելացի եւ օգտագործում է ԱՄՆ-ին: Ես ասել եմ. «Անգելա, մենք պաշտպանում ենք ձեզ երկրից, որին դուք վճարում եք միլիարդներ»: Նա պարզապես ժշտացել է: Նա գիտի»,-հավելել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հասել է ամերիկյան էներգետիկ անկախության, սակայն դրան եւս վերջ կտրվի: Թրամփն անվանել է համաշխարհային ասպարեզում Բայդենի դիրքորոշումը «ոչ հմուտ»՝ մեղադրելով նրան, որ վերջինս զիջում է Չինաստանին: «Ջո Բայդենը վատնում է դժվարությամբ ձեռքբերված հարգանքը՝ խոնարհվելով Ամերիկայի թշնամիներին եւ դնելով մեր երկիրն անհարմար դրության մեջ միջազգային ասպարեզում»,-ասել է նա:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը