Ճակատագրական համբույր. բրիտանացի նախարարը հրաժարական է տվել
Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հրաժարական է տվել, հաղորդում է ВВС-ն:
«Ավելի վաղ Sun պարբերականը հրապարակել է Հենքոքի եւ նրա վաղեմի ընկերուհի Ջինա Քոլադանջելոյի լուսանկերը համբուրվելիս: Երկուսն էլ ընտանիք եւ երեխաներ ունեն: Սակայն խոսքը ոչ այնքան դավաճանության մասին է, որքան այն, որ դա տեղի է ունեցել առողջապահության նախարարի հետ համավարակի ընթացքում»,-նշվում է հրապարակման մեջ: Համավարակի ընթացքում Հենքոքը բազմիցս ասել է, որ թագավորության քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, հատկապես հանրային տարածքներում: Ընդ որում՝ Հենքոքն ու Քոլադանջելոն համբուրվել եւ գրկախառնվել են, ըստ ամենայնի, նախարարության գրասենյակում այս տարի:
«Ես հասկանում եմ, թե ինչպիսի մեծ զոհողություններ է արել յուրաքանչյուրն այս երկրում, եւ մեզնից նրանք, ովքեր սահմանում են այդ կանոնները, պետք է պահպանեն դրանք: Ուստի ես պետք է հրաժարական տամ»,-ասել է Հենքոքը: «Ամենաքիչը կցանկանայի, որ իմ անձնական կյանքն ուշադրությունը շեղեր եւ խոչընդոտեր մեր կենտրոնացմանը դեպի մեր գլխավոր նպատակը՝ այս ճգնաժամից դուրս գալը: Ես ներողություն եմ խնդրում, որ խախտել եմ կանոնները, ես ներողություն եմ խնդրում իմ ընտանիքից եւ մտերիմներից, որ ենթարկել եմ նրանց այդ փորձության: Բացի այդ, այս պահերին ես պետք է լինեմ երեխաներից հետ»,-ասված է հրաժարականի մասին Հենքոքի հայտարարության մեջ, որը նա ուղարկել է վարչապետ Բորիս Ջոնսոնին:
Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվել է Սաջիդ Ջավիդը, որը 2019-2020 թվականներին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է ներքին գործերի նախարարի պաշտոնում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ