Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը պարբերաբար օգտվել է փողերի լվացման մեջ կասկածվող գործարարի ինքնաթիռից
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պարբերաբար օգտագործել է մասնավոր ինքնաթիռը, որը պատկանում էր ամերիկացի մի գործարարի, ով մեղադրվում է փողերի լվացման զանգվածային ծրագիրը ղեկավարելու մեջ, հաղորդում է Ahval-ը՝ վկայակոչելով Cumhuriyet- ի սյունակագիր Թունջայ Մոլավեյեսօղլուին:
«Աղբյուրները, որոնց հետ ես խոսել եմ, ենթադրում են, որ Սոյլուն օգտագործել է Սեզգին Բարան Կորկմազի ինքնաթիռը, հատկապես՝ ընտրությունների ժամանակ»,- ասաց Մոլլավեյեսօղլուն: Կորկմազը ձերբակալվել է Ավստրիայում կիրակի օրը՝ ամերիկյան իշխանությունների պահանջով: Նա մեղադրվում է սխեմայից ստացված եկամուտների լվացման մեջ՝ ԱՄՆ կառավարության կողմից ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլարի սուբսիդիաներ խաբեությամբ ստանալու համար:
Թուրքական իշխանությունները նաեւ ձգտում են Կորկմազի արտահանձնմանը գործի կապակցությամբ, որով 133 միլիոն դոլար անցել է Թուրքիայում եւ Լյուքսեմբուրգում գործարարի կողմից վերահսկվող բանկային հաշիվներով: Ըստ ԱՄՆ դատախազության՝ Կորկմազն այդ գումարն օգտագործել է իրեն շքեղ ապրելակերպ ապահովելու համար, այդ թվում՝ մասնավոր ինքնաթիռներ, զբոսանավեր ու շքեղ վիլլաներ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով