Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Նոր զարգացում Գեղարքունիքի դատարանի նախագահի գործով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վերաբերյալ նոր քրեական գործի շրջանակներում շրջադարձային զարգացումներ կարող են տեղի ունենալ:

Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում էր տվել ՀՔԾ-ում, որի համաձայն դատարանի նախագահին 6 հազար ԱՄՆ դոլար կաշառք է տվել մի ընկերությանը պատկանող հողատարածքը ձեռք բերելու նպատակով, սակայն հետագայում տեղեկացել է, որ այդ հողամասը կեղծ փաստաթղթերով վաճառվել է, գումարը հետ է վերցրել:

Պարզվում է, որ Մարտունի քաղաքի բնակիչ Մելսիկ Ասոյանը ցանկացել էր դատարանի նախագահի միջոցով տիրանալ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի հողատարածքին: Armtimes.com-ը բազմիցս անդրադարձել է այս ընկերության խնդիրներին: Ընկերության տնօրենը մեզ պատմել էր, որ իր ընկերության տարածքի մի մասը դատարանների ապօրինի որոշումներով ձեռք էր բերել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը: Գործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը բազմաթիվ դատական գործընթացներով է անցել, սակայն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները միշտ հօգուտ Հայկազ Բաղմանյանի են վճիռներ կայացրել:

«Մասնավոր ընկերությունն իմ ընկերությունն է: Այդ հողը պատկանում է «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին, ոնց որ թե տվյալ քաղաքացին 0.30 հա է ցանկացել գնել: Այդ հողը նախկինում ճահիճ էր: Հայկազ Բաղմանյանը խլել էր ոչ միայն 0.60 հա-ն, այլ 0.95 հա-ն: 2013 թվականին Հուսիկ Բաղդասարյանը դիմեց դատարան, որպեսզի սեփականաշնորհեմ այդ հողամասը եւ վաճառեմ իրեն: Այդ ընթացքում դիմեց դատարան, որպեսզի ինձ պարտավորեցնեն, որ այդ հողատարածքը վաճառեմ իրեն: Ես ստիպված հաշտության պայմանագիր կնքեցի, եւ 400 հազար դրամ իրենցից վերցնելով՝ վճարեցի այդ հողակտորի հողի հարկը: Ես առաջարկեցին, որ հողի կադաստրային արժեքը վճարեն եւ ես պրծնեմ այդ տարածքից»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ ինքն այդ հողատարածքը վաճառել է օրինական փաստաթղթերով, քանի որ այդ հողը իր գործարանի տարածքում է գտնվում, իսկ սեփականության իրավունքը պատկանում էր իր ընկերությանը:

«Ոնց կարող էին իմ սեփական հողը վաճառեին: Ասում է՝ 2012 թվականին փող է տվել, որ առնեի դատարանից, դատարանն ի՞նչ մարմին է, որ հող գնես: Իսկ ես առքուվաճառք եմ արել»,- հեգնեց Թաթուլ Բաղդասարյանը:

Վերջինս սպասում է հատուկ քննչականի ծանուցմանը, որ իրեն հրավիրեն ՀՔԾ, քանի որ բազմաթիվ փաստեր է պատրաստվում ներկայացնել: «Բացի դա ես այսօր դիմել եմ Ազգային անվտանգության ծառայություն եւ խնդրել եմ, որ գործը պահանջեն ԱԱԾ-ի քննչականում քննելու համար, եւ միանգամից մեղավորները կհայտնվեն: Ակնհայտ է, թե ինչպիսի կեղծիք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, սկսած դատախազից, քննիչից, դատարաններից եւ այլն: Իմ դիմումին, եթե ընթացք տան, մի շարք պաշտոնյաներ կկալանավորվեն, այդ թվում՝ նախկին քաղաքապետը, կադաստրի պետը»,- ասաց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենը՝ նշելով, որ եթե նույնիսկ միայն ՀՔԾ կանչեն, էլի բացահայտումներ կանի:

«Երբ որ Հայկազ Բաղմանյանը մեր ընկերությանը դատի տվեց, այդ ժամանակ ես առարկություններ ներկայացրեցի, ստիպված հողը ճանաչվեց համայնքային, որն աբսուրդ էր: Փաստորեն, իմ ընկերության գույքն անհիմն կերպով ճանաչել են Հայկազ Բաղմանյանի սեփականությունը: Իհարկե, կասեմ, որ Հայկազ Բաղմանյանին ներգրավվեք գործով»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի հետ իր ունեցած խնդիրներին, ընկերության տնօրենն ասաց, որ մեծ հույսեր է կապում ԱԱԾ տնօրենի հետ: «Ես այսօր մեծ հույս եմ կապում ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ, քանի որ Բաղմանյանի ճանկերը չեն կարող հասնել Կուտոյանին: Ինքը Գեղարքունիքի մարզի բոլոր պաշտոնյանիներին սարքել է հանցագործներ, չեմ կարծում, որ ԱԱԾ-ն կենթարկվի Հայկազ Բաղմանյանի ճնշումներին»,- ընդգծեց Թաթուլ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին կալանավորելու համաձայնություն է տվել. նրանք կալանավորվել էին: Դատավորները կասկածվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, սակայն չէին ձերբակալվել: Նոր հարուցված գործով դատարանի նախագահի կարգավիճակը դեռ հայտնի չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում