Միշել Տեր–Զաքարյանը՝ «Բրեստի» գլխավոր մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆրանսահայ Միշել Տեր–Զաքարյանը նշանակվել է ֆրանսիական «Բրեստի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի կայքը։
Հիշեցնենք, որ 58-ամյա մասնագետը մայիսին հեռացել էր «Մոնպելյեից», որը գլխավորում էր 2017 թվականից: Ֆրանսիայի ավարտված առաջնությունում «Մոնպելյեն» 54 միավորով գրավեց 8-րդ տեղը, իսկ «Բրեստը» 17-րդն էր:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Միշել Տեր-Զաքարյանը «Մոնպելյեում» խաղացել է 1988-1998-ը, իսկ Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996-1997-ը: Տեր-Զաքարյանը մարզչական կարիերան 1998-ին սկսել է հենց «Մոնպելյեում»՝ 8 տարի աշխատելով երկրորդ և երրորդ թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը» և «Ռեյմսը»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը