Ռաիսին պաշտոնապես հաղթող է ճանաչվել Իրանի նախագահական ընտրություններում
Էբրահիմ Ռաիսին, ով ստացել է 17,9 միլիոն ձայն, պաշտոնապես հաղթող է ճանաչվում Իրանի նախագահական ընտրություններում: Այս մասին շաբաթ օրը ասել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Նախագահական ընտրություններին ընտրողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 48,8%, ընդհանուր առմամբ քվեարկել է 28,9 միլիոն մարդ:
«13-րդ նախագահական ընտրություններին մասնակցած 28 933 004 մարդուց 17 926 345-ը քվեարկել է Էբրահիմ Ռաիսիի օգտին»,- ասել է նա՝ հավելելով, որ «մասնակցությունը կազմել է 48,8%»: Այսպիսով, այս ցուցանիշը ռեկորդային ցածր է դարձել Իրանի ողջ ժամանակակից պատմության ընթաքում: Նախարարի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
Նրա խոսքով՝ Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին ստացել է 3 412 712 ձայն, Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին՝ 2 427 201 ձայն, Մեջլիսի (խորհրդարանի) փոխնախագահ Ամիր Հոսեյն Կազիզադե Հաշեմին՝ 999 718 ձայն: «Մնացած քվեաթերթիկները անվավեր են եղել»,- հավելել է նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը:
60-ամյա շիա հոգեւորական Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ենթարկված է ԱՄՆ պատժամիջոցների՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար, եւ հանդիսանում է Արեւմուտքի վճռական քննադատ:
Իր նախընտրական արշավի ընթացքում Ռաիսին չի առաջարկել մանրամասն քաղաքական կամ տնտեսական ծրագիր, բայց աջակցել է միջուկային պակտի վերածննդին, ԱՄՆ պատժամիջոցների թուլացմանը, որոնք լրջորեն խարխլել են Իրանի տնտեսությունը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով