Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հայաստանում կբացվի արջերի փրկարար կենտրոն

Հայաստանում կբացվի արջերի փրկարար կենտրոն։ Կենտրոնը կբացվի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի բազայի վրա։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը NEWS.am–ի թղթակցին հայտնել է, որ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համագործակցում է Հայաստանի բնապահպանության նախարարության հետ, որը մշակում է օրինագիծ՝ ոչ մասնագետների կողմից մասնավոր կենդանաբանական այգիներում, ռեստորաններում, գազալցակայաններում արջեր պահելն արգելելու մասին։ «Այդ բոլոր արջերին կտեղափոխեն կենտրոն ու հետո կորոշվեն հետագա գործողությունները։ Եթե հնարավորություն լինի՝ կենդանուն ազատ կարձակեն։ Բայց եթե կենդանին տարիքի կամ մարդու հանդեպ ընտելացման պատճառով չի կարողանա ինքնուրույն իր համար սնունդ հայթայթել, նրան չի կարելի ազատ արձակել։ Ազատ արձակել, թե ոչ՝ կորոշվի յուրաքանչյուր դեպքի համար առանձին»,- նկատեց Մանուկ Մանուկյանը;

«Վայրի կենդանիներին մասնավոր կենդանաբանական այգիներում պահելը, որպես կանոն, բազմաթիվ խախտումների հետ է կապված։ Մարդիկ իրենց պատկերացումներով են կառուցում արգելապատնեշները ու փորձում են այնտեղ կենդանի պահել։ Ռեստորաններում ու գազալցակայաններում պահում են կենդանիներ, մեծամասամբ արջեր։ Պահում են վատ պայմաններում, ու կենդանիները շատ վատ վիճակում են։ Դա անթույլատրելի է։ Մենք հաշվարկել ենք նման վայրերը ու հայտնաբերել ենք մոտ 60-70 այդպիսի վայր։ Ուզում եմ հիշեցնել, որ արջերը Կարմիր գրքում են ընդգրկված, ու նրանք, ովքեր հանուն զվարճանքի արջերին տեղավորում են փոքր վանդակի մեջ ու կիսաքաղցած պահում, պարզապես չեն հասկանում, թե ինչ արժեքավոր են արջերը Հայաստանի ֆաունայի համար ։ Խնդիրն այն է, որ մարդիկ, իմանալով, որ իրենց արջերին մտադիր են վերցնել, փորձում են թաքցնել կենդանուն։ Կարող են նույնիսկ սպանել ու ուտել։ Դրա համար էլ եթե որեւէ մեկի ինչ –որ բան է հայտնի դառնում՝ ավելի լավ է մեզ հայտնել, այլ ոչ թե լրատվամիջոցներում գրել»,- նշեց Մանուկյանը։

Վայրի բնության կովկասյան ապաստարանի համակարգողը հիշեցրեց, որ հիմնականում էգ արջն իր քոթոթին չի լքում։ «Նրանք շատ ուշադիր ծնողներ են։ Դրա համար էլ անտառում հայտնաբերված արջի քոթոթների մասին պնդումների հիմնական մասն ուժեղ կասկածներ է առաջացնում։ Մեծամասամբ խոսքը որսագողության մասին է։ Մորը սպանում են, իսկ քոթոթներին վերցնում են ու վանդակներում տեղավորում գազալցակայաններում։ Փոքր համակրելի կենդանուն վերցնում են, իսկ մի քանի տարի հետո նա մեծանում է ու սեփականատերը բազմաթիվ խնդիրների է բախվում»,- արձանագեց Մանուկ Մանուկյանը, հիշեցնելով Վանաձորում արջի քոթոթներ բռնելու վերջին դեպքը։ «Պետական տեսչությունը ահազանգ էր ստացել այն մասին, որ անտառում առանց մոր ուղեկցության արջի քոթոթներ են տեսել։ Մի քանի ժամ նրանց հետեւել են, ու երբ պարզվել է, որ դրանք իրոք մնացել են առանց մոր խնամքի, քոթոթներին վերցրել են։ Հիմա նրանք մեզ մոտ են։ Նրանց մենք չենք կարող ցույց տալ մարդկանց, քանի որ մտադիր ենք վայրի բնություն վերադարձնել։ Նրանք ինքնուրույն կյանք կկարողանան վարել մեկուկես տարեկանից հետո։ Մինչ այդ ձագերը մոր հետ են ապրում։ Մենք ստիպված ենք լինելու մոր դեր կատարել քոթոթներին սովորեցնելու հարցում։ Այդ նպատակով մեծ վանդակ ենք կառուցում, որտեղ նրանց կպատրաստենք վայրի կյանքին»։ Նշենք, որ Հայաստանում ընդամենը մի քանի հարյուր արջ կա ։