Պուտին. Բայդենն, իհարկե, արմատապես տարբերվում է Թրամփից
Ես հիմա էլ եմ կարծում, որ ԱՄՆ նախկին նախագահ պարոն Թրամփն արտասովոր, տաղանդավոր մարդ է, այլապես նա ԱՄՆ նախագահ չէր դառնա: Նա վառ անձնավորություն է, սակայն նա ներկայիս նախագահ Ջո Բայդենն, իհարկե, արմատապես տարբերվում է Թրամփից: Այս մասին NBC-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Սա այլ մարդ է: Կարծում եմ՝ կան պլյուսներ եւ մինուսներ, սակայն ներկայիս նախագահի հետ, հուսով եմ, կպահպանենք շփման որոշակի կանոններ, կպայմանավորվենք»,-նշել է Պուտինը:
Լրագրողը հիշեցրել է, որ Բայդենը հանդիպումներից մեկի ժամանակ Պուտինի ասել է.«Ես նայում եմ Ձեր աչքերին եւ այնտեղ հոգի չեմ տեսնում», ինչին Պուտինը պատասխանել է.
«Հոգու մասին չգիտե, պետք է մտածել՝ ինչ է հոգին: Սակայն ես չեմ հիշում մեր խոսակցությունների այդ մասը, անկեղծ, չեմ հիշում: Սակայն մենք հանդիպելիս խոսում ենք, աշխատում, հասնում որոշումների՝ ի շահ մեր պետությունների եւ ժողովուրդների: Եվ դա է ընկած մեր գործողությունների հիմքում: Հոգու հետ կապված՝ դա եկեղեցին է, կարծում եմ...»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը