Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Սպորտ

2 ակումբներ ստացան Հայաստանի Առաջին խմբում հանդես գալու իրավունք

ՀՖՖ գրասենյակում հունիսի 11-ին տեղի է ունեցել ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) հերթական նիստը՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 6 թեկնածուների՝ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան» ՖԱ» ՀԿ-ի և «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի՝ Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 2-ին՝ «Նորավանք ՖԱ» և «Լեռնային Արցախ ՖԱ»-ին: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2021/2022թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը: Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանի միջնորդությամբ կոմիտեն չքննեց «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի և «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի դիմումները՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջիններս արտոնագրային դիմում ներկայացնելուց հետո սեփական որոշմամբ հրաժարվել էին մասնակցել ակումբների արտոնագրման գործընթացին և խզել արտոնագրման գործընթացի համար նախատեսված պայմանագրերը՝ այդ պահից ի վեր չհանդիսանալով արտոնագրման թեկնածու:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Օնոր» և «Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները հետևյալ հիմքերով՝

«Օնոր» ՍՊԸ - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 15-ով (չի ներկայացրել ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը), 22-ով (չի ներկայացրել ՀՀ Առաջին խմբի առաջնության տնային խաղերի համար նախատեսված մարզադաշտի սեփականատիրոջ հետ կնքված որևէ գրավոր պայմանագիր), 25-ից մինչև 37-ով (չի ներկայացրել պահանջվող հաստիքներին նշանակված աշխատակիցների փաստաթղթային փաթեթներ), ինչպես նաև Հոդված 44-ով (չի ներկայացրել ակումբի իրավական խմբի կառուցվածքում չընդգրկված, սակայն ակումբի ֆինանսավորող կողմ հանդիսացող ընկերության մասին բավարար տեղեկատվություն, ինչպես նաև չի հիմնավորել նշված ընկերության կողմից ակումբի ֆինանսավորող կողմ հանդիսանալու փաստը) սահմանված պահանջները և չի համապատասխանել ենթակառուցվածքային, իրավական, մարզական և կադրային ու վարչական չափանիշներին:

«Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան» ՀԿ - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդվածներ 16-ով և 44-ով սահմանված պահանջները: Ակումբը իր կազմում չի ներկայացրել 3 մանկապատանեկան թիմ, որոնք մասնակցում են ազգային, շրջանային և տեղական մակարդակով կազմակերպված և ՀՖՖ-ի կողմից ճանաչված պաշտոնական մրցաշարերի: Ակումբը չի ներակայացրել իրավական կառուցվածքում չընդգրկված, սակայն ակումբի միակ ֆինանսավորող կողմի մասին բավարար տեղեկատվություն:

Արտոնագրման դիմումների մերժման արդյունքում նշված 2 ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի 2021/22թթ. առաջնությանը: Ակումբները իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):