Եվրոպոլն ավելի քան 800 հանցագործ է ձերբակալել միջազգային օպերացիայի շրջանակներում
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), Նիդեռլանդների ազգային ոստիկանությունը (Պոլիտեն) եւ Շվեդիայի ոստիկանության գործակալությունը (Պոլիսեն), Եվրոպոլի աջակցությամբ իրականացվող ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության (DEA) հետ համագործակցությամբ, իրականացրել են հանցավոր գործունեության դեմ ամենախոշոր օպերացիան 16 երկրում: Այս մասին հաղորդվում է Եվրոպոլի էջին:
Օպերացիան կոչվում է OTF Greenlight/Trojan Shield:
Նշվում է, որ ռեյդերի արդյունքում ավելի քան 800 մարդ է ձերբակալվել եւ առգրավվել է գրեթե 40 տոննա թմրանյութ (ավելի քան 8 տոննա կոկաին, 22 տոննա կանեփ եւ կանեփի խեժ, 2 տոննա սինթետիկ թմրանյութ, 6 տոննա սինթետիկ թմրանյութերի պերկուրսոր) 250 միավոր զենք, 55 շքեղ ավտոմեքենա եւ աշխարհի տարբեր արժույթներով եւ կրիպտոարժույթներով ավելի քան 48 միլիոն դոլար:
Միջազգային կոալիցիային մասնակցել են Ավստրալիան, Ավստրիան, Կանադան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունգարիան, Լիտվան, ՆորԶելանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն:
Անցած տարվա դեկտեմբերին Ֆրանսիայում եւ Ավստրիայում մի շարք ահաբեկչություններից հետո Եվրահանձնաժողովն ահաբեկչության դեմ պայքարի ծրագիր էր մշակել: Առաջարկները ֆինանսական հետախուզական ցանցի ստեղծում են ներառում՝ ահաբեկչության դեմ պայքարի եւ Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արեւմտյան Բալկանների եւ Կովկասի երկրների հետ տեղեկատվության փոխանակման համար, տվյալների փոխանակման եւ իրավապահ մարմինների համագործակցության բարելավման միջոցառումներ, ինչպես նաեւ սոցցանցերում ահաբեկչություն քարոզող քոնթենթի տեղադրման կանխում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը