Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Հայաստանը պատրաստվում է ամենաագրեսիվ ընտրություններին. Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը շարունակում է ընկնել. Независимая Газета

Ռուսական Независимая Газета պարբերականն անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Հայաստանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 20-ին, և արդեն կարող ենք ասել, որ երկիրը բացարձակ ռեկորդ է սահմանել քաղաքական ուժերի քանակով, որոնք պատրաստ են պայքարել խորհրդարանական տեղերի համար, իսկ այնուհետև, եթե մարդիկ ավելի շատ վստահեն դրանցից որևէ մեկին, ընտրեն իրենց վարչապետին և կազմեն նոր կառավարություն: Այսօր այդ նպատակին է ձգտում 27 քաղաքական ուժ՝ 23 կուսակցություն և 4 դաշինք: Դիմումներն ու կուսակցությունների ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվել է, իսկ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին: Բայց սա զուտ կանոնակարգ է, իսկ խորհրդարանում տեղերի համար թեկնածուների պայքարը, ըստ էության, սկսվել է շատ ավելի վաղ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Աշոտ Գազազյանը` նշելով, որ արտահերթ ընտրությունների համար առիթ է դարձել Արցախյան պատերազմում Հայաստանի պարտությունը:

Ըստ նրա` հայ հասարակության մեջ շատերը համարեցին, որ դա գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից երկրի ազգային շահերին չհամապատասխանող դավաճանության արդյունք էր: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հայտարարության ստորագրման օրվանից (անցյալ տարվա նոյեմբերի 9-ին էր) Հայաստանում սկսվել են հակակառավարական բողոքի ակցիաներ, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել:

«Եվ չնայած ժողովուրդը հասկանում էր, որ հայերը ոչ մի հնարավորություն չունեին ընդդեմ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից մի քանի հազար վարձկանների աջակցությունը վայելող Ադրբեջանի ագրեսիայի, այնուհանդերձ նրանք վրդովված էին, որ իշխանությունները լայնամասշտաբ պատերազմ թույլ տվեց, և թույլ տալով դա, ամոթալի կերպով պարտվեց: Ավելի քան 5 հազար մարդ զոհվեց, ավելի քան 10 հազարը վիրավորվեց, տասնյակ հազարավոր մարդիկ մնացին անօթևան, իսկ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զգալի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Այժմ այնտեղ փխրուն խաղաղությունը պահպանում են ռուս խաղաղապահները, որոնք հայտարարության ստորագրումից անմիջապես հետո բերվել են ռազմական գոտի: Պատերազմում պարտությունը, փողոցային ճնշումը, զանգվածային բողոքներն էին, որ դրդեցին ՀՀ իշխանություններին որոշում կայացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Միևնույն ժամանակ, շատ վերլուծաբաններ զգուշավոր մտավախություն են հայտնել առ այն, որ ընտրությունները կարող են ընդհանրապես չկայանալ: Իրադարձությունների նման ընթացքը հնարավոր է, եթե երկրում ստեղծվի արտակարգ կամ ռազմական դրություն ՝ բացառելով ցանկացած մակարդակի ընտրությունների անցկացումը: Թերևս, այսօր երկրում ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կավարտվի հայ-ադրբեջանական սահմանային դիմակայությունը սահմանի մի շարք հատվածներում»,- գրում է վերլուծաբանը` հիշեցնելով, որ մայիսի 12-ից մի քանի ուղղություններով ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողները հաստատվել են ՀՀ տարածքում և չեն պատրաստվում հեռանալ` չնայած, որ եվրոպական երկրները, ԱՄՆ-ն, միջազգային կազմակերպությունները համապատասխան կոչերով դիմել են Բաքվին: Իսկ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը, որոնց իրավիճակի կարգավորմանն աջակցելու հարցով պաշտոնապես դիմել է Երևանը, առայժմ զբաղված են խորհրդակցություններով ու բանակացություններով:

«Իրավիճակը պայթյունավտանգ է: Ոչ ոք չի կարող ասել, թե դա որքան կտևի, արդյոք բացառվո՞ւմ են սադրանքները, որոնց ետևում նոր պատերազմ է ...Այնուհանդերձ, երկիրը պատրաստվում է ընտրությունների: Պատգամավորական մանդատների համար դիմողների ռեկորդային թվից միայն 5-6 քաղաքական ուժ կարող է իրականում մտնել երկրի բարձրագույն օրենսդիր մարմին: Վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը հիմնական մրցակիցների թվում է տեսնում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը, որը ղեկավարում է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Փորձագետների կարծիքով, հենց նրանց միջև է, որ խաղարկվելու է մանդատների մեծ մասը»,-նշում է աղբյուրը:

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանի կարծիքով, այս երկու ուժերից բացի, շեմը կարող են հաղթահարել Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն և Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Նա նաև չի բացառել «Պատիվ ունեմ», «Շիրինյան-Բաբաջանյան»
դաշինքների և «Հանրապետություն» կուսակցության անցումը խորհրդարան:

Ինչ վերաբերում է գլխավոր մրցակիցներին, ապա Ռոբերտ Քոչարյանը գործնականում չի կասկածում ջախջախիչ հաղթանակի հարցում, իսկ Փաշինյանը վերջերս բառացիորեն հայտարարել է, որ իր ղեկավարած ուժը կստանա ձայների 60%-ը:

«Այս և բոլոր նախորդ ընտրությունների միջև հիմնարար տարբերությունն այն է, որ ներկայիս ընտրությունները գնալու են ոչ թե քաղաքական մրցակցության, այլ վերոնշյալ երկու ուժերի միջև գոյաբանական թշնամանքի հունով, որի արդյունքում հաղթողը, ամենայն հավանականությամբ, կստանա ամեն ինչ, իսկ պարտվողը` լավագույն դեպքում քաղաքական մահ», - ասել է Ղումաշյանը:

Վերջինս նկատել է, որ թեև Քոչարյանի դաշինքը դեռ չունի բավարար ուժ անվերապահ հաղթանակի համար, բայց ակնհայտ է նաև, որ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը ոչ միայն ընկել է պատերազմից հետո, այլ շարունակում է ընկնել, հատկապես արդեն Հայաստանի տարածքում հայ-ադրբեջանական վերջին բախումներից հետո: