2 ավտոմատ ունեմ, 1 հատ պուլիմյոտ, դնելու եմ սաղին փրթեմ․ ազատամուտցին՝ իրենց գյուղը թուրքին տալու մասին (տեսանյութ)
Ես մինչև վերջին շունչը կռվելու եմ, չեմ թողնի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ազատամուտ գյուղի բնակիչ Զոհրաբ Սարգսյանը՝ խոսելով իրենց գյուղը Ադրբեջանին տալու տրամադրությունների մասին։
Նա ասաց, որ թույլ չի տա, որ իրենց Ազատամուտն ու դիմացի Սոֆուլուն թուրքին տան․ «2 ավտոմատ ունեմ, 1 հատ պուլիմյոտ, դնելու եմ սաղին փրթեմ»։
Զոհրաբ Սարգսյանը վստահեցրեց, որ առաջնագծից այս կողմ թուրք չպիտի գա, իրենք՝ բոլորը, պիտի զենք վերցնեն, կռվեն։
Սոֆուլուի տարածքում, ասաց, բոլոր գյուղացիները ծառեր են դրել, հեկտարներով այգի են սարքել։ Ադրբեջանցիները խորհրդային տարիներին քիչ-քիչ եկել են, այգեհովիտցիները, ազատամուտցիներն ասել են՝ մեր դոստն են, թողել են նրանք էլ այգի դնեն, անասուն պահեն, մեկ էլ տուն են սարքել՝ գյուղ դառել։
«Հայկական հողն ա սա, Այգեհովիտի հողն ա Բարխուդարլուն։ Հնարավոր ա՞, որ բարեկամանաս թուրքի հետ, անընդհատ մեզանից մարդ ա գողանալու, մեզ կզցնի, անընդհատ մեզ ճնշելու ա, ամեն ձևով էլ»,-ասաց ազատամուտցի Զոհրաբ Սարգսյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ստորագրելու է «100 տոկոսանող հայանպաստ փաստաթուղթ» սահմանազատման մասին, որի ձևակերպումները ենթադրում են Տավուշի 7 գյուղերի հանձնում Ադրբեջանին։ Այս գյուղերը բնակեցված են հայերով, բայց եթե GPS-ային բաժանումով տրվեն Ադրբեջանին, Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300 մետր հեռավորության վրա, զրկվելու են իրենց արոտավայրերից, Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող միջպետական ճանապարհի 2 կմ հատված անցնելու է Ադրբեջանին։ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է փաստաթուղթ, որ Դիլիջանի գավառին պատկանող Սոֆուլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին:
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ