Զինված հարձակում Ստամբուլի հայերով բնակեցված թաղամասում
Ստամբուլում հայերով բնակեցված Շիշլի թաղամասի Բյուքդերե պողոտայում գիշերը զինված հարձակում է կատարվել, հայտնում է թուրքական Аrti49 կայքը:
Միջադեպը տեղի է ունեցել շրջանի առեւտրի կենտրոնի մոտ, տեղական ժամանակով մոտ ժամը 01:00-ին: Մի քանի զինված մարդ ավտոմեքենայից իջել են եւ կրակել 27-ամյա Օսման Քեմուրջիի վրա: Նա հոսպիտալացվել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով: Բարեբախտաբար, փամփուշտները չեն դիպել կողքից անցնող կնոջը:
Կրակողներին հաջողվել հանցագործության վայրից փախուստի դիմել:
Կրակողներից մեկը փորձել է առեւանգել մոտակայքով անցնող տաքսին, սակայն վարորդին հաջողվել է հեռանալ: Նա կրակել է մեքենայի ետեւից, որտեղ վարորդից բացի, նաեւ 2 ուղեւոր կար:
Վարորդ Սեյֆեթին Քարաթաշի խոսքով՝ իր մեքենայի վրա հարձակման պահին նրա մեջ 2 ուղեւոր է եղել՝ մայր եւ դուստր, որոնք չեն տուժել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին