Դմիտրի Սելյուկ. Արաս Օզբիլիսը չի խաղա ոչ մի տեղ
Ստամբուլի «Բեշիքթաշի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Ռուբինում»:
«Արաս Օզբիլիսը չի խաղա ոչ մի տեղ: Նա Ռուսաստանի առաջնությունում հանդես գալու փորձ ունի, սակայն երեք անգամ ստացել է ծնկի խաչաձև կապանների կտրվածք: Օզբիլիսի տրանսֆերը ցանկացած ակումբ մեծ սխալ է: Նա կարող է գնալ «Արարատ», սակայն նրան չեն վերցնի, քանի որ նա օտարերկրացի է:
Օզբիլիսը «Ռայո Վալեկանոյում» և «Բեշիքթաշում» ընդհանրապես չի խաղացել: Բացի այդ, երբ «Սպարտակը» նրան գնեց 8 միլիոն եվրոյով, ապա նրանք «Կուբանի» հետ գաղտնի գործարք էին կատարել իմ մեջքի հետևում: Ցանկանում էին խաբել, սակայն Աստված ամեն ինչ տեսնում է:
Շատ բան եմ արել Օզբիլիսի համար: Իմ շնորհիվ նա սկսեց գումար վաստակել: Առաջինը, ինչ նա արեց, որոշեց հեռանալ «Սպարտակ» առանց իմ մասնակցության: Եթե «Ռուբինը» ցանկանում է ձեռք բերել նրան, ապա պարզապես գումարը քամուն կտա: Կարծում եմ, որ «Բեշիքթաշը» կվճարի միայն, որ նա հեռանա»,- Սելյուկի խոսքը մեջբերում է Soccer.ru-ն:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում