Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն Հայաստանը դեռևս չի արձագանքել. Ալիև
Հունիսի 2-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ զրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացումից զատ անդրադարձ է արվել նաև Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը:
Շառլ Միշելը Եվրամիության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի մեկնարկին` կողմերին կոչ անելով թափանցիկության պայմաններում համագործակցել այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են պահվող անձանց, ականազերծմանը և այլ մարդասիրական հարցերին:
Ալիևը, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն Հայաստանը դեռևս չի արձագանքել այդ կոչին:
Շառլ Միշելը կողմերին կոչ է արել կառուցողական միջավայրում բանակցություններ սկսել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով