Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվել Էբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետում Երկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ) ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը

Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Հարեվաններ

Էրդողանը մաֆիոզի սկանդալային մեղադրանքներում «Թուրքիայի դեմ դավադրություն» է տեսել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փախուստի մեջ գտնվող մաֆիոզների կողմից իր շրջապատին առաջադրված մեղադրանքները «երկրի դեմ դավադրություններ» է անվանել, հայտնում է AP-ն:

Վերջին շաբաթների ընթացքում սոցցանցերում տեղադրված մի շարք տեսանյութերում մաֆիոզ Սեդաթ Պեկերը ցնցող մեղադրանքներ է առաջադրել իշխող կուսակցության անդամների դեմ, ներառյալ՝ կոռուպցիան, թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու սպանությունների քողարկումը եւ բռնաբարությունը:

Պեկերը, որը, ինչպես ենթադրվում է, ներկայումս բնակվում է Դուբայում, իր պնդումները հաստատելու համար նա դեռ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել:

Նրա մեղադրանքներն ուղղված են ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդուն, դատապարտված նախկին ՆԳ նախարարին, ինչպես նաեւ նրա որդուն, որը Էրդողանի իշխող կուսակցության պատգամավոր է:

YouTube-ում տեղադրված տեսանյութերը, որոնք միլիոնավոր դիտումներ են հավաքել, Սոյլուի հրաժարականի եւ Պեկերի ասածների հետաքննության պահանջով ընդդիմության կոչերի պատճառ են դարձել:

Խախտելով մեղադրանքների վերաբերյալ մեկ շաբաթվա լռությունը՝ Էրդողանը դրանք անվանել է «ստոր գործողություն»՝ ուղղված «երկրի ու իր իշխանության դեմ»:

«Ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք կտապալենք այդ ստոր գործողությունը»,- ասել է Էրդողանը իր իշխող կուսակցության անդամներին ուղղված ուղերձում: «Մենք հետապնդում ենք հանցավոր խմբավորումների անդամներին, ուր էլ որ նրանք փախչեն: Մենք այդ հանցագործներին հանգիստ չենք թողնի, քանի դեռ նրանց չենք վերադարձրել մեր երկիր ու չենք հանձնել դատական իշխանություններին»,- ասել է նա:

Իր վերջին տեսանյութում 49-ամյա քրեական հեղինակությունը պնդում է, որ Յըլդըրըմի որդին՝ Էրքամ Յըլդըրըմը, ժամանել է Վենեսուելա՝ թմրանյութերի մաքսանենգության հնարավոր ուղիները բացահայտելու համար: Բինալի Յըլդըրըմը կտրականապես հերքել է այդ մեղադրանքը՝ պնդելով, որ իր որդին, ով նավագնացության ընկերություն ունի, մարդասիրական առաքելությամբ է մեկնել Կարակաս՝ COVID-19-ի թեստերի հավաքածուներ ու դիմակներ բաժանելու համար:

Պեկերը նաեւ պնդում է, որ սերտ հարաբերությունների մեջ է եղել ՆԳ նախարար Սոյլուի հետ, որը իրեն թիկնապահներ է տրամադրել եւ նախազգուշացրել է իր խմբավորման գործունեության հետաքննության մասին: Պեկերը պնդում է նաեւ, որ Սոյլուն դիմել է իրեն` իշխող կուսակցության ներսում Էրդողանի փեսայի կողմից ղեկավարվող մրցակից խմբին հաղթելու համար օգնության խնդրանքով: Սոյլուն հեռուստատեսային հարցազրույցում հերքել է այս պնդումները եւ քրեական գործ է հարուցել Պեկերի դեմ:

Չորեքշաբթի օրը Էրդողանը հայտարարել է, որ ինքը վճռականորեն աջակցում է Սոյլուին եւ Յըլդըրըմին:

Պեկերի մյուս մեղադրանքները վերաբերում են ՆԳ նախկին նախարար Մեհմեդ Ագարին եւ նրա որդուն՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Թոլգա Ագարին: Պեկերը պնդում է, որ Թոլգա Ագարը մասնակից է լրագրողության ֆակուլտետի ղազախ ուսանողուհի Յելդանա Կախարմանի կասկածելի մահվանը, որը հարցազրույց էր վերցրել իրենից, եւ որի մահը ներկայացվել է որպես ինքնասպանություն բռնաբարությունից հետո: Օրենսդիրը հերքում է առաջադրված մեղադրանքը: Մաֆիոզները պնդում են, որ Մեհմեդ Ագարը կանգնած է 1990-ականների քաղաքական սպանությունների հետեւում:

Կարծիք կա, որ Պեկերը անցյալ տարի փախել է Թուրքիայից այ բանից հետո, երբ իմացել է իր խմբավորման դեմ պատրաստվող գործողության մասին։

Անհասկանալի է, թե ինչու է մաֆիայի ղեկավարը, որը սատարում էր Էրդողանին՝ նրա օգտին քաղաքական հանրահավաքներ կազմակերպելով եւ հակառակորդներին սպառնալով, կառավարության դեմ հանդես եկել:

Պեկերը պնդում է, որ ինքը ստիպված է այդ ամենի մասին բարձրաձայնել այն բանից հետո, երբ իր տանն իրականացրած ոստիկանական խուզարկության ժամանակ կինն ու երկու դուստրերը դաժան վերաբերմունքի են արժանացել: