Իրանը համաձայնեցրել է դիրքորոշումները միջուկային գործարքի հիմնական հարցերի վերաբերյալ. Ռոհանի
Իրանական կողմը համաձայնագրի մասնակից երկրների հետ համաձայնեցրել է դիրքորոշումները միջուկային գործարքի վերաբերյալ։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք «5+1» երկրների հետ համաձայնեցրել ենք դիրքորոշումները կարեւոր եւ հիմնական հարցերի վերաբերյալ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը պետք է առաջինը լինի, որը կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը»։ «Հենց մենք տեսնենք, որ ԱՄՆ-ը դա անում է, ինքներս կվերադառնանք պարտավորությունների կատարմանը»,- ասել է Ռոհանին։
Միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները սկսվել են ապրիլի սկզբին Վիեննայում։ Երեք աշխատանքային խմբերում ներգրավված փորձագետները մշակում են գալիք պայմանավորվածության տեքստը՝ նախնական տեսքով Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարումը վերսկսելու նպատակով՝ Թեհրանի դեմ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների չեղարկում (եւ ԱՄՆ հետագա վերադարձը գործարք) եւ Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարում։ ԳՀՀԾ մասնակից պետությունների ներկայացուցիչները առանձին խորհրդակցություններ են վարում ԱՄՆ պատվիրակության հետ։ ԱՄՆ-ը այդ համաձայնագրից դուրս էր եկել 2018թ., բայց հիմա մտադիր է վերադառնալ դրան։ Ուղիղ բանակցություններ ամերիկյան էմիսարների եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ Վիեննայում առայժմ չեն ընթացել։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր