Kathimerini. ԱՄՆ-ը ձգտում է մեծացնել ռազմական ներկայությունը Հունաստանում` Թուրքիայի անհուսալիության կասկածների պատճառով
Միացյալ Նահանգները ձգտում է մասնակիորեն մեծացնել իր ռազմական ներկայությունը Հունաստանում` մասամբ Թուրքիայի հուսալիության վերաբերյալ կասկածների պատճառով, գրում է հունական Kathimerini թերթը:
Թերթի աղբյուրների համաձայն՝ դիտարկվում է ամերիկյան զորքերի տեղակայման ընդլայնման հնարավորությունը, քանի որ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները շարունակում են վատթարանալ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք դաշնակից Թուրքիայի հուսալիության նկատմամբ վստահության նվազումը նույնպես դիտվում է որպես Հունաստանում իր ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ որոշման գործոն:
Վերջին տարիներին ԱՄՆ զինվորականներն ամրապնդել են իրենց ներկայությունը Հունաստանում եւ ընդլայնել են համագործակցությունը հույն գործընկերների հետ: ԱՄՆ-ն արդեն իր ուժերը տեղակայել է Սուդա նեղուցում գտնվող ռազմածովային բազայում, ինչպես նաեւ Կրետեում, Ալեքսանդրապոլիսում, Լարիսայում եւ Ստեֆանովիկեյոում: Պլանավորվում է եւս չորս բազա ավելացնել՝ Հունաստանը Վաշինգտոնին ընտրության 22 տարբերակ է տվել:
ԱՄՆ-ը մի քանի ռազմաբազաներ ունի Թուրքիայում, այդ թվում՝ Ինջիրլիքը։ Թուրք քաղաքական գործիչները պարբերաբար սպառնում են վտարել ամերիկյան զինվորականներին այդ բազաներից՝ տարաձայնությունների ֆոնին, այդ թվում` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո:
Այլ տարաձայնությունների թվում է Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնումը եւ ԱՄՆ աջակցությունը սիրիացի քուրդ ապստամբներին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:
Հունաստանը եւ Թուրքիան բանակցությունների նոր փուլ կսկսեն՝ փորձելով լուծել իրենց որոշ տարաձայնությունները:
Երկու հարեւանների միջեւ թշնամանքի հիմքում ընկած է Միջերկրական ծովի արեւելքում Թուրքիայի կողմից այն ջրերի պահանջները, որոնց հավակնում են Հունաստանն ու Կիպրոսը, եւ որտեղ բնական գազի մեծ հանքավայրեր կան: Հունաստանը եւ Թուրքիան նաեւ վաղեմի տարաձայնություններ ունեն Էգեյան ծովում ջրային սահմանների շուրջ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը