Իրանում նախագահական ընտրություններին 7 թեկնածու կմասնակցի
Իրանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 7 թեկնածուների անունները, ում Պահապանների խորհուրդը թույլ է տվել առաջադրվել նախագահի պաշտոնում:
Նրանց թվում են Իրանի դատական համակարգի ղեկավար Սեյեդ Իբրահիմ Ռայեսին, Իրանի նպատակահարմարության խորհրդի քարտուղար եւ ԻՊԿ-ի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, Իսֆահան նահանգի նախկին նահանգապետ Մոհսեն Մեհր Ալիզադեն, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին, Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալիռեզա Զաքանին, Իրանի կենտրոնական բանկի (CBI) նախագահ Աբդոլնասեր Հեմաթին եւ խորհրդարանի փոխնախագահ Սեյեդ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին:
Չհաստատված թեկնածուները հնարավորություն ունեն բողոքարկելու այդ որոշումը: Նշենք, որ պահապանների կորպուսը, որը ստուգում է ընտրությունների թեկնածուներին, արգելել է նաեւ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությունը գալիք ընտրություններին: Խորհուրդը նաեւ որակազրկել է խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանիի եւ առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի թեկնածությունները:
Մի քանի թեկնածու, այդ թվում` Պաշտպանության նախկին նախարար Հոսեյն Դեհկանը եւ նավթի նախկին նախարար Ռոստամ Քասեմին, դուրս մնացին պայքարից` հօգուտ Ռայեսիի, նախքան Պահապանների խորհուրդը հայտարարեց նրանց որակազրկման մասին:
Ռեյեսին հայնի է որպես մրցավազքի ֆավորիտ: Նա հայտնի դարձել որպես աղքատների օգնական, երբ ղեկավարում էր Հազրաթ Ալի իբն-է Մուսսայի բարեգործական հաստատությունը, այնուհետեւ` որպես որպես կոռուպցիայի դեմ պայքարող գլխավոր դատական մարմնի տեղակալի պաշտոնում, հաղորդում է Fars-ը:
Սեյեդ Իբրահիմ Ռեյեսին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2014-ից 2016 թվականներին, իսկ դատական իշխանության ղեկավարի տեղակալ եղել է 2004-ից 2014 թվականներին: Նա նաեւ զբաղեցրել է Թեհրանի դատախազի ու դատախազի տեղակալի պաշտոնը 1980-90-ականներին:
Ռայեսին Իրանում հայտնի էր դարձել 2017 թվականին, երբ նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվեց «Պրինցիպիստների» կուսակցությունից: Նա պարտվեց գործող նախագահ Հասան Ռոհանիին:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Իրանում միաժամանակ տեղի կունենան 13-րդ նախագահական ընտրությունները եւ քաղաքների եւ գյուղերի ավագանիների 6-րդ ընտրությունները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով