Հենրիխ Մխիթարյանը Մինո Ռայոլայի հետ մեկնել է Մոնտե Կառլո
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու իտալական «Ռոմայի» միջև բանակցությունները շարունակվում են գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:
Ilromanista-ի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը նախօրեին իր գործակալ Մինո Ռայոլայի հետ եղել է «Ռոմայի» մարզաբազայում։ Իտալացի գործակալը զրուցել է ակումբի տնօրեն Տյագու Պինտուի հետ։ Նշվում է, որ Մխիթարյանի նոր պայմանագիրը Պինտուի սեղանին է, և միայն մնում է, որ կիսապաշտպանը տա իր համաձայնությունը։
Հանդիպումից հետո Ռայոլան ու Մխիթարյանը մեկնել են Մոնտե Կառլո, որտեղ իտալացի գործակալն ունի առանձնատուն։ Նշվում է, որ Հենրիխի ծառայություններով հետաքրքրված են Ֆրանսիայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Մոնակոն» ու իտալական «Միլանը»։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ կիսապաշտպանը ցանկանում էր հեռանալ «Ռոմայից» Ժոզե Մոուրինյոյի՝ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու պատճառով, սակայն պորտուգալացի մասնագետի հետ հանդիպումից հետո փոխել է իր որոշումը:
Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:
Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 խաղի և դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն էր այս մրցաշրջանում:
Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը