Ռուսական հատուկ օդանավը 16-րդ թռիչքն է իրականացնում դեպի «Խոսրովի անտառ»
«Խորսորվի անտառ» պետական արգելոցում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 16:04 ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 16-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, այսօր առավոտյան ԱԻՆ մասնագետների՝ պաշտպանության նախարարության օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզությանարդյունքում որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով: Արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:
Ժամը 10:00-ի սահմաններում ինքնաթիռն իրականացրել էր 12-րդ, ժամը 11:39՝ 13-րդ, ժամը 12:57՝ 14-րդ, 14:42՝ 15-րդ թռիչքը դեպի Խոսրովի անտառ:
42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Այսօր հայտարարվեց, որ հրդեհը վերջնականապես մարվել է, ներկայումս արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:
Ռուսաստանի ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան է ժամանել երկուշաբթի երեկոյան:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում
Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում