Ճապոնիան իրանցի չորս դատապարտյալի արտահանձնում է Թեհրան
Իրանի արդարադատության փոխնախարար Մահմուդ Աբասին եւ Իրանում Ճապոնիայի դեսպան Այկավա Կազուտոշին քննարկել են իրավական ոլորտում համագործակցության ամրապնդման պլանները, գրում է Tasnim news-ը:
Անդրադառնալով 2016 թվականին Իրանի եւ Ճապոնիայի կողմից ստորագրված դատապարտյալների արտահանձնման պայմանագրին՝ Աբասին հայտնել է իրավական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու Իրանի պատրաստակամության մասին: Նա նաեւ առաջարկել է երկկողմ համաձայնագրեր կնքել` քաղաքացիական, քրեական եւ առեւտրային գործերով իրավական համագործակցության կարգավորման նպատակով: Աբասին նաեւ ողջունել է Ճապոնիայի տրամաբանական դիրքորոշումը միջազգային ֆորումներում եւ ցուցաբերվող աջակցությունը Իրանին:
Իր հերթին, Ճապոնիայի դեսպանը մատնանշել է երկու երկրների երկարամյա հարաբերությունները եւ նրանց բարեկամական եւ արդյունավետ կապերը` ասելով, որ Ճապոնիան ողջունում է Իրանի հետ համագործակցության ընդլայնումն իրավական ոլորտում: Նա նաեւ նշել է, որ Ճապոնիան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում իրանցի չորս դատապարտյալի կտեղափոխի Թեհրան՝ բանտարկյալների արտահանձնման պայմանագրի համաձայն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը