Գերմանիան չի կարող որոշել ամբողջ Եվրամիության քաղաքականությունը
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը Թուրքիայի հետ մաքասային միություն ստեղծելու շուրջ բանակցություններ վարելու անհնարինության մասին եւ հայտարարել է, որ միայն Գերմանիան չի կարող որոշել ամբողջ Եվրամիության քաղաքականությունը, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:
«Սա անհաջող հայտարարություն է: Մենք ընդգծում ենք, որ ԵՄ անդամներից ոչ մեկը չպետք է ցուցումներ տա եվրոպական ինստիտուտներին կամ եվրոպական գործընթացներին»,- հայտարարել է Չելիքը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Չելիքի խոսքով՝ մաքսային միությունում փոփոխությունները օգտակար կլինեն ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Եվրամիության համար:
«Բայց նրանք իրենց այնպես են պահում ասես Թուրքիային զիջում են կատարում: Ես կցանկանայի շատ հստակ արտահայտվել, մենք ոչ մի տեղ չենք շտապում»,- հավելել է նա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...