Մատիաս Պոգբա. Հույս ունեմ, որ եղբայրս կտեղափոխվի «Բարսելոնա»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայր Մատիաս Պոգբան խոսել է Պոլի կարիերայի հնարավոր շարունակության մասին։
«Երբ Պոլը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճի Եվրոպայի լիգայի գավաթը, մենք միասին կքննարկենք նրա ապագան։ Պոլի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին տեղյակ չեմ։ Եթե ես ստանայի այդպիսի առաջարկ, անմիջապես կընդունեի։ Հույս ունեմ, որ Պոլը կտեղափոխվի «Բարսելոնա»»,– Մատիաս Պոգբայի խոսքը մեջբերում է El Chiringuito–ն։
Ընթացիկ մրցաշրջանում Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Transfermarkt.com–ը 28–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։
Եվրոպայի լիգայի եզրափակիչը իսպանական «Վիլյառեալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 26–ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ Կառավարության կազմը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին