Իսրայելի հարվածների հետեւանքով Գազայի հատվածում 132 շենք է ավերվել
Գազայի հատվածում Իսրայելի հրթիռային հարձակումներից առնվազն 132 շենքեր են ավերվել, վնասվել են տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի հրապարակված զեկույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այսպես, ըստ զեկույցի, որը հիմնված է հասարակական աշխատանքների նախարարության եւ առափնյա անկլավի բնակարանաշինության տվյալների վրա, «132 շենքեր, որոնք ներառում էին 621 միավոր կիացարան եւ կոմերցիոն օբյեկտներ, ամբողջովին ավերվել են, 316 տուն լրջորեն վնասվել է եւ պիտանի չէ բնակության համար»: Եւս 6500 բնակելի միավորներ միջին կամ աննշան վնասվածքներ են ստացել:
Բացի այդ, ռմբակոծություններից վնասվել են վեց հիվանդանոցներ եւ ինը բժշկական հաստատություններ: Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ դադարեցվում է կորոնավիրուսի թեստավորումը բնակչության շրջանում՝ Իսրայելի կողմից հրթիռակոծման հետեւանքով անկլավում գտնվող միակ լաբորատորիայի աշխատանքի դադարեցման պատճառով: «Առողջապահության նախարարության օբյեկտների եւ Էր Ռիմալ կլինիկայի վրա հրթիռային հարձակումները հանգեցրել են կորոնավիրուսի հայտնաբերման միակ լաբորատորիայի աշխատանքների ամբողջական դադարեցմանը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Համաձայն ՄԱԿ-ի գրասենյակի կողմից վկայակոչված լուսավորության եւ բարձրագույն կրթության նախարարության տվյալների՝ հրթիռակոծություններից վնասվել են 47 ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ 42 դպրոց, երկու մանկապարտեզ, Պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ Մերձավորարեւելյան գործակալության վարժանքների կենտրոնը։ Կրթության նախարարության որոշմամբ չեն աշխատում նաեւ Արեւմտյան ափի եւ Արեւելյան Երուսաղեմի դպրոցները, ինչի պատճառով 600 000 աշակերտներ, որոնց կեսից ավելին՝ աղջիկներ, «դուրս են մնացել ուսումնական գործընթացից»:
Ըստ իսրայելական բանակի, մայիսի 10-ից պաղեստինցի արմատականները Իսրայելի ուղղությամբ արձակել են 3350 հրթիռներ, որոնց 90%-ը կասեցրել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը: Միեւնույն ժամանակ, անկլավում խոցվել է ավելի քան 1500 թիրախ, եւ շատ հրթիռներ ընկել են բնակելի շենքերի վրա: Կիրակի գիշերը Գազայի Ալ-Վահդա թաղամասի գնդակոծությունները ամբողջությամբ ոչնչացրել են բազմաթիվ տներ, որոնցում քնած բնակիչներ են եղել: Փլատակների տակից դուրս են բերվել 42 մարդկանց, այդ թվում՝ շատ փոքր երեխաների մարմիններ: Գազայի հատվածում հրետակոծության զոհերի ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 200-ը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը