Եղանակը Հայաստանում. անձրեւն ու ամպրոպը կշարունակվեն
Օգոստոսի 17-ին, գիշերը եւ երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ 18-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 17-ին գիշերը եւ երեկոյան ժամերին, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +28+30,
Գեղարքունիքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,
Լոռիում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+25,
Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +25+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +29+31,
Արարատում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +30+32,
Արմավիրում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +30+32,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +22+25,
Արցախում՝ գիշերը` +15+18, ցերեկը՝ +25+28:


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ