Մխիթարյան․ Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում հանդես եմ գալու «Ռոմայում»
Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական ակումբում իր ապագայի մասին։ Հայ ֆուտբոլիստը հռոմեական դերբիում դարձել էր գոլի հեղինակ։
Ամռանը «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային կփոխարինի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։
«Այո, ըստ ամենայնի, սա իմ լավագույն մրցաշրջանն է «Ռոմայում»։ Անկասկած, կցանկանայի տիտղոս նվաճել հռոմեական ակումբի հետ, բայց ոչ այս անգամ, ափսոս։
Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում հանդես եմ գալու «Ռոմայում»։ Տեսնենք։ Որոշում ընդունելու համար դեռ ժամանակ կա։ Ես սիրահարված եմ այս ակումբին, բայց անհրաժեշտ է ամեն ինչ լավ կշռադատել։
Իմ դերակատարությունը խաղադաշտում ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Ես պարզապես ցանկանում եմ խաղալ եւ թիմակիցների հետ ստանալ հաճույք խաղից։
Ֆոնսեկայի եւ Մոուրինյոյի միջեւ տարբերությունն այսպես անմիջապես չեմ կարող ասել։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել եմ տիտղոսներ, իսկ «Ռոմայի» հետ այդպիսի բան չի եղել։ Եթե Մոուրինյոն օգնի «Ռոմային» նվաճել տիտղոսներ՝ հրաշալի է։
Որոշ ֆուտբոլիստների եւ մարզիչների համար «Լացիոյի» հետ հանդիպումը վերջինն էր տնային ստադիոնում։ Մենք դա հասկանում էինք եւ արեցինք հնարավոր առավելագույնը։ Հեշտ խնդիր չէ «Լացիոյին» հաղթելը, բայց մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի հաղթենք»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է DAZN-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը