Ինչո՞ւ այրվեց Խոսրովի անտառը
Մի քանի օր է այրվում է Խոսրովի անտառը: Մի քանի օր է հսկայական ջանքեր են գործադրվում աննախադեպ հրդեհը մարելու համար: Ի վերջո, իհարկե, հրդեհը կմարվի, բայց մենք, եթե գոնե որպես հասարակություն դեռ որոշ չափով առողջության մասնիկ ենք պահպանել, ապա պետք է փորձենք պատասխանել մի պարզ հարցի՝ ինչո՞ւ այրվեց անտառը:
Անշուշտ, անտառային հրդեհներ լինում են շատ երկրներում, հատկապես անտառաշատ, եւ հատկապես ամառային չորային շրջանում: Հրդեհներից ապահովագրված չէ եւ ոչ մի երկիր, բայց մենք պետք է նաեւ խոստովանենք, որ եթե փոքրիկ Հայաստանում մոտ հինգ հարյուր կիլոմետր գետ չկոխեին խողովակների մեջ, եթե Սեւանը չջրաթափեին, եթե ագահի նման անտառները չզրկեին տասնյակ հազարավոր ծառերից: Թվարկումը կարող ենք շարունակել, բայց արդեն կարեւոր չէ: կարեւորն այն է, որ մենք հետեւությունններ անենք տեղի ունեցած աղետից, իսկ եթե չանենք, ապա հաջորդ աղետը Սեւանում է լինելու կամ Արարատյան դաշտում, որի գրունտային ջրերը ցամաքում են մի քանի հոգու ձկնաբուծարանների համար:
Մի խոսքով, բնությունը մեզ հուշում է, որ սթափվելու ժամանակն է, եւ դեռ մենք ահագին ուշացել ենք:
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում
Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում