Բայդենը բնակչությանը հորդորել է վառելիքի պաշարացու չկուտակել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուշադրությամբ կհետեւի վառելիքի մատակարարման հետ կապված իրավիճակին երկրի այն շրջաններում, որտեղ խափանումներ կան Colonial Pipeline ընկերության վրա կիբերհարձակման ֆոնին՝ բնակչությանը կոչ անելով վառելիքի չկուտակել ապագա օգտագործման համար, ասվում է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակիի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ-ի արեւելյան ափին բենզինի հետ կապված խնդիրներ են ծագել այն բանից հետո, երբ Colonial Pipeline օպերատորը կիբերհարձակման պատճառով փակել էր ամենամեծ խողովակաշարը, եւ սպառողները սկսել են զանգվածաբար բենզին՝ վախենալով ապագա դեֆիցիտից:
«Նախագահ Բայդենը եւ Սպիտակ տունն առաջիկա օրերին ուշադիր կհետեւեն իրավիճակին, կշարունակում են ամերիկացիներին կոչ անել գնել միայն այն, ինչ անհրաժեշտ է, այլ ոչ թե վառելիքի պաշարացու հավաքել, քանի որ մատակարարումը կվերսկսվի»,- ասվում է հայտարարության մեջ:
Colonial Pipelineճը չորեքշաբթի հայտնել էր, որ սկսել է երկրում գազատարի վերագործարկման գործընթացը: Ընկերությունում ընդգծել են, որ վառելիքի մատակարարման բնականոն ծավալի վերականգնման գործընթացը կտեւի մի քանի օր:
«Այսօրվա հայտարարությունը նշանակում է, որ մատակարարման խափանումների ավարտը, որոնց պատճառով տուժել էին ԱՄՆ-ի հարավարեւելյան նահանգները, մոտ է»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Ինչպես հայտարարել է Փսակին, ԱՄՆ իշխանությունները սերտ կապի մեջ կլինեն Colonial Pipeline-ի հետ խողովակաշարի վերագործարկման ֆոնին եւ պատրաստ են անհրաժեշտ օգնություն տրամադրել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը