«Պաղեստինցիներն ու իսրայելցիներն արժանի են հավասար ազատությունների և բարգավաճման»․ Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցում ընդգծել է պաղեստինցիների և իսրայելցիների միջև բռնության դադարեցման կարևորությունը, Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը հղումով գրում է The Straits Times-ը։
«Կողմերը քննարկել են Երուսաղեմում, Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում բռնությունները։ Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել մարդկանց մահվան կապակցությամբ։ ԱՄՆ պետքարտուղարը դատապարտել է հրթիռակոծությունները և ընդգծել լարվածության թուլացման և ներկայիս բռնության դադարեցման կարևորությունը։ Էնթոնի Բլինկենը նաև վստահություն է հայտնել, որ պաղեստինցիներն ու իսրայելցիներն արժանի են հավասար ազատությունների, արժանապատվության, անվտանգության և բարգավաճման»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից առնվազն 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին