Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Արտասահմանում ԱՄՆ մի շարք դիվանագետների մոտ գլխուղեղի վնասվածքներ են ախտորոշվել. ԱՄՆ-ն կասկածում է ՌԴ-ին և Չինաստանին. The New York Times

Արտասահմանում աշխատող ավելի քան 130 ամերիկացի դիվանագետներ և ռազմական անձնակազմի անդամներ բախվել են ուղեղի վնասվածքի հետ կապված խորհրդավոր խնդիրների, հայտնում է The New York Times-ը ՝ վկայակոչելով նախկին և ներկա պաշտոնյաների խոսքերը:

Նշվում է, որ սկզբում առողջության հետ կապված խնդիրների 60 դեպք է գրանցվել Չինաստանում և Կուբայում: Այժմ վնասվածքի մասին հայտնել են Եվրոպայում և Ասիայում գտնվող դիվանագետները: Աղբյուրների խոսքերի համաձայն, այն առողջական խնդիրները, որոնք գրանցվել են ԱՄՆ-ի տարածքում գտնվելու ժամանակ, ամենայն հավանականությամբ, արտասահմանում տուժած աշխատակիցների հետ կատարվածի հետևանքներն են:

Պարբերականի տվյալներով՝ մարդկանց մոտ ուղեղի վնասվածքների աստիճանը տատանվում է գլխացավերից մինչ ինքնասպանության մտքերի սահմանում:

Շեշտվում է, որ նման դեպքերի մասին տեղեկությունները տարածում են գտել մոտ հինգ տարի առաջ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձել է մեծացնել երկրի պաշտպանության նախարարության ներգրավվածությունն այս դեպքերի պատճառները հետաքննելու գործում: Այնուամենայնիվ, ըստ New York Times-ի, վարչակազմի պաշտոնատար անձինք դժվարությունների են բախվել դաշնային առողջապահական տվյալների պաշտպանվածության պատճառով, որը սահմանափակում է նրանց հասանելիությունն իրենց համար անհրաժեշտ տեղեկատվությանը:

Ըստ թերթի՝ Ազգային անվտանգության խորհուրդը տվյալներ է հավաքագրում՝ նախկինում չգրանցված վնասվածքների հավանական օրինաչափությունները բացահայտելու համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոչ է արել գերատեսչություններին համակարգողներ նշանակել՝ պաշտոնատար անձանց և զինվորականների գլխուղեղի վնասվածքների պատճառները պարզելու և տուժած աշխատակիցներին մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու համար:

Հաղորդվում է, որ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը ստեղծել է հատուկ ստորաբաժանում, որը տեղեկատվություն է հավաքում նոր միջադեպերի վերաբերյալ: Բաժնի փոխտնօրեն Դեյվիդ Քոենին հանձնարարվել է պարզել դեպքի հանգամանքները: Նա ամեն ամիս կհանդիպի տուժած անձնակազմի հետ և կանոնավոր ճեպազրույցներով հանդես կգա Կոնգրեսի անդամների մոտ:

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների խոսքերը, հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանությունները հետաքննում են երկրում երկու միջադեպ, որոնք կարող են նման լինել արտասահմանում ամերիկացի աշխատողների դեմ «ուղղված էներգիայի» տեխնոլոգիայի օգտագործմամբ հարձակումներին: ԱՄՆ-ում այս հարձակումներից մեկը, ենթադրաբար, տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերին` Սպիտակ տան մոտ: 2019-ին տեղի է ունեցել մեկ այլ միջադեպ: Այն ժամանակ Սպիտակ տան աշխատակցուհին ասել էր, որ ինքը նման հարձակման է ենթարկվել, երբ շան հետ զբոսնելիս է եղել Վաշինգտոնի սահմանակից Վիրջինիայի այգիներից մեկում:

Աղբյուրների խոսքով՝ դեռևս շարունակում է անհասկանալի մնալ, թե արդյոք ԱՄՆ-ում տեղի ունեցած այս միջադեպերը կապ ունեն արտերկրում նմանատիպ դեպքերի հետ: Հետաքննությանը ներգրավվածները կարծում են, որ հարձակումների հետևում կարող է կանգնած լինել Ռուսաստանը, բայց այս պահին այդ մասին միանշանակ պնդել չի կարելի տեղեկատվության պակասի պատճառով: Կասկածյալների թվում նշվել է նաև Չինաստանը:

Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, այս դեպքերը նմանություններ ունեն 2016 և 2017 թվականներին Կուբայում, ինչպես նաև 2018-ին Չինաստանում ԱՄՆ դիվանագետների շրջանում գրանցված այսպես կոչված «Հավանայի համախտանիշի» դեպքերին: Դիվանագետները, ենթադրաբար, ենթարկվել են ձայնային ազդեցությունների, ինչը հանգեցրել է երկարաժամկետ առողջական հետևանքների:

Հստակեցվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հստակ եզրակացության չի եկել առ այն, թե կոնկրետ ինչն է առաջացրել համախտանիշը: Ժամանակ առ ժամանակ ԱՄՆ մամուլում մեղադրանքներ էին հնչում Ռուսաստանի հասցեին՝ «ակուստիկ գրոհներ» կազմակերպելու համար: ՌԴ ԱԳՆ-ի խոսքով՝ այդ մեղադրանքները «կատարյալ անհեթեթություն և տարօրինակ ակնարկներ են»: