Պռոշյանում հայտնաբերված նորածինը կտեղափոխվի մանկատուն. նրա համար անուն ու ազգանուն են ընտրել
Օգոստոսի 12-ին Պռոշյան համայնքում ծառի տակ հայտնաբերված երեխան կտեղափոխվի մանկատուն: Այս պահին պատրաստվում են նրա փաստաթղթերը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պռոշյանի համայնքապետ Արթուր Մուրադյանը, ով զբաղվում է փաստաթղթերը կազմելով:
«Տեսակցել եմ երեխային, աղջիկ երեխա է: Այժմ պատրաստում ենք նրա ծննդյան վկայականը, համապատասխան փաստաթղթերը, որպեսզի հիվանդանոցից հետո նրան տեղափոխենք մանկատուն»,-ասաց Մուրադյանը:
Վերջինս ասաց, որ երեխայի համար անուն ու ազգանուն են ընտրել, որոնք պայմանավորված են նրան գտնելու օրով և վայրով:
Ինչ վերաբերում է երեխայի ծնողների ինքնությանը, Մուրադյանն ասաց, որ պատկերացում չունի, թե ովքեր կարող են լինել նրա ծնողները:
Ինչ վերաբերում է երեխայի առողջական վիճակին, Արթուր Մուրադյանն ասաց, որ երեխան գրեթե առողջական խնդիրներ չունի: Հիվանդանոցում նրան բուժող բժիշկը գյուղապետին հայտնել է, որ երեխան հետազոտվել է, մի փոքր խնդիր ունի գլխի շրջանում, որը կանցի:
Մանրամասները՝ tert.am-ում

















































