ՏիկՏոկի 19-ամյա աստղը պատմել է Մեթյու Փերիի ոտնձգությունների մասին
Օրերս 20-ամյա Քեյթ Հարալսոնը հրապարակել է «մերկացնող» տեսահոլովակ։ Աղջիկը պատմել է, որ 51-ամյա դերասան Մեթյու Փերին համառորեն ձգտում էր ծանոթությունների հավելվածում շփվել իր հետ։ Իրավիճակն անտարբեր չի թողել համացանցի օգտատերերին եւ երիտասարդ գեղեցկուհու տեսանյութերը դարձել են ԶԼՄ-ների ամենաքննարկվող լուրերից մեկը։
Քեյթը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, երբ ընդամենը 19 տարեկան էր։ Փերին «նկատվել է» հայտնի մարդկանց շրջանում ծանոթությունների բջջային հավելվածում՝ Raya-ում: Դրանից հետո նա անմիջապես առաջարկել է շիկահեր կնոջը զանգահարել տեսազանգով՝ միմյանց ավելի լավ ճանաչելու համար։ Հարալսոնի խոսքով՝ զրույցի ժամանակ Փերին առաջարկել է խաղալ «20 հարց» խաղը, որի ընթացքում զրուցակիցները կարող են միմյանց մասին ավելի շատ տեղեկություններ իմանալ: Չնայած նրան, որ հարցերից ոչ մեկը սեռական ենթատեքստ չի ունեցել, երբեմն աղջիկն իրեն չափազանց անհարմար է զգացել: Պատճառներից մեկը նրանց տարիքային տարբերությունն է։ Նա հայտնել է, որ Մեթյու Փերին գիտեր, որ աղջիկն ընդամենը 19 տարեկան է։ Սակայն արտիստի խոսակցությունը չի դադարել։
«Նրան չէր անհանգստացնում իմ տարիքը։ Իսկ ինձ համար տարօրինակ էր հայրիկիս տարիքի մարդու հետ շփվելը։ Դա ինչ սխալ թվաց՝ հաշվի առնելով, որ նա գիտեր իմ տարիքը», - վրդովվել է երիտասարդ աղջիկը։
Հարկ է նշել, որ «Ընկերները» սերիալի աստղը նույնիսկ հետաքրքրվել է նրանից, թե արդյոք նա իր հոր հասակակիցն է: Պարզվել է, որ դերասանը նույնիսկ ավելի մեծ է, քան աղջկա ծնողը։
«Այնպես որ, դա տարօրինակ է։ Ես ասացի, որ նա ընդամենը մեկ տարով մեծ է իմ հայրիկից, իսկ Փերրին պարզապես կատակեց»,- հավելել է Քեյթը։
Քեյթն արդեն ջնջել է տեսահոլովակը, սակայն հոլիվուդյան դերասանի երկրպագուները շարունակում են նրա բացասական հաղորդագրությունները ուղարկել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը