ՈւԵՖԱ-ի 783 մլն դրամի ո՞ր մասն է ուզում «ուտել» Ֆուտբոլի ֆեդերացիան
«Նյու Արմշին» ընկերությունը մեղադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ ՈւԵՖԱ-ի HatTrick ներդրումային ծրագրով նախատեսված գումարների վատնման, կոռուպցիայի, մրցույթի մասնակցող ընկերությունների նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ, որը դրսեւորվել է բարձրգնային առաջարկ ներկայացրած ընկերությանը հաղթող ճանաչելու մեջ, գրում է hraparak.am-ը։
Մրցույթը հայտարարվել էր Աբովյանի Նաիրյան 3 հասցեում գտնվող մարզադաշտի վերանորոգման համար։ «Նյու Արմշին» ընկերությունն ամենացածր գինն է առաջարկել՝ մոտ 733 մլն դրամ, սակայն հաղթող է ճանաչվել «Արտշին պլյուս» ՍՊԸ-ն, որը 50 մլն դրամով ավելի գնային առաջարկ է արել՝ մոտ 783 մլն դրամի։ Իսկ «Նյու Արմշին» ընկերության մասնակցությունը մրցույթին ամեն կերպ բարդացրել են։
Ընկերության փաստաբան Հասմիկ Ենգոյանը նշում է, որ իր վստահորդից պահանջել են փաստաթղթեր, որոնք ներկայացնելու պահանջ մրցույթի անցկացման կարգով չի նախատեսվում։ Ըստ փաստաբանի՝ մրցույթի անցկացվող կարգով չնախատեսված նաեւ այլ չափանիշներ են գործել, օրինակ՝ աշխատանքների կատարման ժամկետ, որակ, կազմակերպության փորձառություն։ Նա գրավոր դիմում է ուղարկել ՀՖՖ նախագահին՝ պահանջելով հիմնավորել մրցութային հանձնաժողովի 4 անդամների՝ «Նյու Արմշին» ընկերությանը տրված գնահատականները, ինչպես նաեւ հայտնել, թե ինչ չափանիշներով են նրանք առաջնորդվել, եթե մրցույթի անցկացման կարգով դրանք սահմանված չեն, եւ քանի միավոր են տվել յուրաքանչյուր չափանիշի համար։
Իսկ մեզ այլ հարցեր հետաքրքրեցին՝ ՈւԵՖԱ-ի ծրագրով հատկացված գումարի ո՞ր մասն է պատրաստվում «ուտել» Ֆուտբոլի ֆեդերացիան եւ որը օգտագործել բուն նպատակի՝ մարզադաշտի վերանորոգման համար։
Մենք փորձեցինք կապ հաստատել «Արտշին պլյուս» կազմակերպության հետ, սակայն անգամ «Սփյուռ» տեղեկատուն որեւէ տվյալ այս աներեւույթ ՍՊԸ-ի մասին չունի։ Չի բացառվում, որ այն ստեղծվել է հենց Աբովյանի մարզադաշտը նորոգելու համար։ Այնուամենայնիվ, սպասում ենք «Արտշին պլյուս»-ի ներկայացուցչին, որը, գուցե, կցանկանա տեղեկություններ հայտնել իրենց մասին։
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեր հարցերին չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե դիմումներով ինքը չի զբաղվում։ «Դիմեք մամուլի բաժին»,- ասաց նա։ Սակայն այդ բաժնից էլ չպատասխանեցին մեր զանգերին։ Չի պատասխանում՝ ասացինք Մելիքբեկյանին, եւ նա վստահեցրեց, որ նման բան չի կարող պատահել։ Մենք համաձայնեցինք եւ ստիպված՝ նյութը ներկայացնում ենք առանց ՀՖՖ նախագահի պատասխանի։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը