Վերջին անգամ տան անդամների հետ խոսելիս ասել էր՝ թեժ մարտեր են, հնարավոր է՝ չվերադառնամ.Բենիկ Լալայանը զոհվել է Շուշիում (տեսանյութ)
Ոստիկանության զորքերի ծառայող Բենիկ Լալայանը Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Մինչև հոկտեմբերի 29-ը մասնակցեց Քարվաճառի շրջանի պաշտպանությանը։ Մեկ ամիս անց վերադարձավ տուն։ Մի քանի օրում նորոգեց տան տանիքը, իսկ նոյեմբերի 2-ին կրկին մեկնեց Շուշի: Բենիկ Լալայանի մասին նյութ պատրաստել ՀՀ Ոստիկանությունը:
Ոստիկանության զորքերի ծառայող Բենիկ Լալայանը ծնվել էր 1995 թվականին, Արարատի մարզի Խաչփառ գյուղում։ Ավարտել էր դպրոցը, 2013-2015 թվականներին ծառայել Արցախում, 2015-2017 թվականներին՝ սահմանապահ զորքերում, իսկ 2017 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ Ոստիկանության զորքերի ծառայակիցների հետ 2018 թվականից հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար իրականացրել էին մարտական հերթապահություն։
Բենիկ Լալայանը Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Մինչև հոկտեմբերի 29-ը մասնակցեց Քարվաճառի շրջանի պաշտպանությանը։ Մեկ ամիս անց վերադարձավ տուն։ Մի քանի օրում նորոգեց տան տանիքը, իսկ նոյեմբերի 2-ին կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ՝ Շուշի։
Բենիկ Լալայանն ու ծառայակիցները ահեղ մարտեր մղեցին։ Վերջին անգամ տան անդամների հետ խոսելիս ասել էր՝ թեժ մարտեր են, հնարավոր է՝ չվերադառնամ։ Նոյեմբերի 7-ից Բենիկից այդպես էլ ոչ մի լուր չեղավ…
Նորոգեց տան տանիքը, իսկ օրեր անց փլվեց տան սյուներից մեկը։ Լալայանների ավագ որդին՝ Բենիկ Լալայանը, զոհվեց նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Չվարանեց, չնահանջեց, կռվեց մինչև վերջ ու իր անունը փառքով գրեց հանուն հայրենիքի կյանքը տված հայորդիների շարքերում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով