Լարսի ավտոճանապարհը փակ է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 14-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ պատճառը սողանքի վտանգն է։

















































