Այո՛, ես պատրաստ եմ Ռոբերտ Քոչարյանի հետ գնալ ընտրությունների. Գևորգ Պետրոսյան. (տեսանյութ)
Ադրբեջանի ղեկավարն իր ընտանիքի հետ մուտք է գործում ՀՀ վարչական տարածք, զվարճանում, ծառերին է փաթաթվում, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի բարեհաճում խոսել այս խնդրի մասին, որն առնչվում է մեր ազգային անվտանգությանը, այլև զբաղված է ընդդիմադիրների ձերբակալություններով։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ի՞նչ են նշանակում Սյունիքի համայնքների ղեկավարների ապօրինի քրեական հետապնդումները, որոնք ի պատիվ մեր դատավորների անօրինական ճանաչվեցին։ Հիմա դրա ժամանա՞կն է»,-ասել է Պետրոսյանը:
«Էսօր թշնամին քո հողում զվարճանում է, իսկ դու գոնե մտածես՝ ինչ հակակշիռներ ապահովես, ընկել ես ընդդիմադիրների հետևից։ Աներձագն էլ ասում է՝ լավ են անում: Նիկոլ Փաշինյանը քանդում է Հայաստանը, և մեր երկիրը ոչ թե գլորվում է, այլ անդունդում է գտնվում։ Այսօր պետք է գնալ այն մարդու կողքին կանգնել, ով ի վիճակի է երկիրն այս վիճակից հանել։ Ես, այո՛, պատրաստ եմ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին ու նրա հետ գնալ ընտրությունների»,-նշել է պատգամավորը։
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի:
Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը