Վահան Նարիբեկյանը Սյունեցիների լուսանկարները փոխանցել է Վայբերով. Նոր մանրամասներ
Այսօր, arminsider տելեգրամյան ալիքը հաղորդել էր, որ ուժայինների հետ Սյունիքում է եղել նաև Արգավանդ համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Վահան Նարիբեկյանը: Տելեգրամյան ալիքը տեղեկացրեց, որ հենց Նարիբեկյանի լուսանկարների հիման վրա են բերման ենթարկել քաղաքացիներին: Ավելին, հաղորդում է arminsider-ը, Վահան Նարիբեկյանը նաև տեսանկարահանել է ոստիկանության բաժանմունքում քաղաքացիների ծեծը և խոշտանգումները:
Դեժավուին հաջողվեց պարզել այլ մանրամասներ ևս։ Մասնավորապես որ Վահան Նարիբեկյանը այդ նպատակով է տարվել Սյունիք, առաջարկը եղել է Ալեն Սիմոնյանի կողմից, Վահանը փոքր ինչ երկմտել է, թե՝ «բայց վտանգավոր ա», «կարողա՞ վարչապետը չգնա, իրա համար եմ ասում», սակայն Ալենը իրեն ասել է որ չի քննարկվում, գնա թե ոչ, հարցը նրանում է, որ պետք է մարդ ում չեն ճանաչի, որպես իշխանական և կարող է տեղում ինչոր բան պետք լինի անելու։ Վահան Նարիբեկյանը համաձայնվել է, սակայն Սյունիքում պարզվելա, որ առաջադրանքները կապված են, ոստիկանների համար լուսանկարներ անելու, այնուհետ բաժիններում տեսանկարահանելու տեսքով։ Նարիբեկյանին «ինստրուկտաժ է» արել անձամբ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, խնդրելով այդ լուսանկարները վերջում ուղարկել Վայբերով։ Մեր աղբյուրը պատմում է, որ Վահանը այդ այցից հետո, բավականին նեղված է, ամենուր պատմում է, որ Ալենը իրեն «պաստավկա» արեց, որ ինքն իր համար բիզնեսով զբաղվող մարդ է, տարան սարգին «միլիցու բոզ»։
Ստորև տեսանյութում Վահան Նարիբեկյանը լուսանկարում է Նիկոլին հայհոյող սյունեցիներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով