Ինչպես փոխվեցին Էրդողանն ու Թուրքիան 2002-ից ի վեր
Նախկինում իսլամական ուղղվածությամբ բանաստեղծություն ընթերցելու համար բանտարկված, իր իսկ խոսքով՝ դուստրերին գլխաշոր կրելու պատճառով Թուրքիայի համալսարաններ գրանցել չկարողացած Ստամբուլի նախկին քաղաքապետ, այժմ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական աննախադեպ վերելքը սկսվեց 2002թ.-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակով:
Ուղիղ 16 տարի առաջ Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնությամբ եկավ իշխանության:
Ինչպես գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը, 16 տարի առաջ Էրդողանի ու նրա կուսակցության աննախադեպ վերելքի հարցում էական դեր խաղացին նաև Արևմուտքի հետ լավ հարաբերությունները:
Ի սկզբանե բազմաթիվ ժողովրդավարական բարեփոխումներ, որոշակի խոսքի ազատություն բերած և Եվրոպային է՛լ ավելի մոտ Թուրքիայի հեռանկար ստեղծող ԱԶԿ-ն, սակայն, այսօր անազատության, իսլամիզմի և բռնապետական կարգերի խորհրդանիշ է դարձել ոչ միայն Թուրքիայում, այլև Եվրոպայում:
Թուրքիայի գծով հայտնի գերմանացի փորձագետ Ուդո Ստեյնբախը լրատվամիջոցի հետ զրույցում խոստովանել է, որ տարիներ առաջ ինքն էլ Էրդողանի երկրպագուներից էր: Ավելին՝ այն ժամանակ նա չէր կարողանում հասկանալ իր այն թուրք ընկերներին, որոնք պնդում էին, թե Էրդողանը գառան դիմակով գայլ է:
«Այն ժամանակ ես հիանում էի քաղաքական և տնտեսական ոլորտում նրա կատարած քայլերով», - նշում է գերմանացի փորձագետը:
Ըստ նրա՝ ԱԶԿ-ի ու ամբողջ Թուրքիայի համար բեկումնային էր հատկապես 2013թ.-ը, երբ իշխանությունների քաղաքականությունը սկսեց փոխվել՝ Էրդողանի մեծ հավակնությունների պատճառով:
«Էրդողանը միշտ էլ եղել է լիդեր, խարիզմատիկ գործիչ, սակայն և ժողովրդավար: 2013-ից պատկերը սկսեց փոխվել: Նա ցանկացավ իր ուժը տարածել կուսակցական բոլոր լծակների վրա, երկրում սկսեցին տիրել բռնաճնշումները», - նշում է Ստեյնբախը:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...