«Ռեալի» նախագահ․ Ոչ ոք չի հասկանում ՉԼ-ի նոր ձեւաչափը, ակումբները կսնանկանան
Մադրիդի «Ռեալի» նախագահ, նորաստեղծ Սուպերլիգայի ղեկավար Ֆլորենտինո Պերեսը քննադատել է Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափը, որը կկիրառվի 2024 թվականից։
«Ոչ ոք չի հասկանում Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափը, չի հասկանում, թե ինչու 2024 թվականից։ Կամ մենք կշտկենք դրությունը, կամ բոլոր ակումբները կսնանկանան։
Ակումբների սնանկությունների պատճառով կլինի ապստամբություն, քանի որ կգոյատեւեն միայն պետությունների կողմից ֆինանսական աջակցություն ստացող ակումբները, կամ միլիարդատեր սեփականատերեր ունեցողները։
Այդ սեփականատերերը պատրաստ են սեփական զվարճանքի համար ամեն մրցաշրջանում մի քանի հարյուր միլիոն եվրո կորցնել»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS –ը։
ՈւԵՖԱ-ն ապրիլի 19-ին հավանություն է տվել ՉԼ-ի նոր ձեւաչափին։ 32-ի փոխարեն կմասնակցի 36 ակումբ։ Խմբերի բաժանում չի լինի։ Բոլոր թիմերը հանդես կգան մեկ լիգայում, կանցկացնեն 10-ական հանդիպում։ Լավագույնը 8-ը դուրս կգա քառորդ եզրափակիչ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը