Զիդան․ Չեմ կարծում, որ մրցակիցներն առավելագույն միավորներ կվաստակեն մնացած խաղերում
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 0։0 հաշվով ոչ ոքի արդյունքը «Բետիսի» դեմ խաղում Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում եւ գնահատել չեմպիոնական մրցավազքի մասնակից թիմերի հնարավորությունները։
«Ֆիզպատրաստության տեսանկյունից խնդիրներ չունեինք «Բետիսի» դեմ խաղում։ Վերջնամասն ավելի լավ անցկացրինք, քան նախորդ հանդիպումներում։
Մենք ամբողջովին նվիրվում ենք մեր գործին, բայց այս անգամ վրիպեցինք։ Այս մրցաշրջանի ընթացքում այսպես հաճախ է եղել։
Մենք շարունակում ենք հավատալ, որ կարող ենք պաշտպանել տիտղոսը։ Չեմ կարծում, որ մրցակիցները առավելագույն միավորներ կվաստակեն մնացած հանդիպումներում։ Ինչ էլ պատահի, մենք կպայքարենք մինչեւ վերջ»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։
«Ռեալը» 33 խաղից հետո ունի 71 միավոր և երկրորդ տեղում է: Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» (32 խաղ) է՝ 73 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակող «Բարսելոնան» 31 խաղից հետո ունի 68 միավոր: Առաջնության ավարտին մնացել է 5 տուր։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը