Քիմ Քարդաշյանն արձագանքել է Ջո Բայդենի հայտարարությանը
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ինչպես հայտնի է, ամբողջ կյանքում պայքարել է ԱՄՆ քաղաքական ատյաններում Հայկական հարցը առաջ մղելու համար։ Ըստ էության, ինչ վերաբերում է Հայաստանին, նրա համար առաջնահերթ է, դա հատկապես դա զգացվում էր Արցախում 44-օրյա պատերազմի օրերին։ Քիմ Քարդաշյանն ու նրա հարազատները հայրենիքին օգնել են խոսքով ու գործով։
Իսկ այսօր, ընդամենը մի քանի ժամ առաջ, հայուհին Instagram-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը։
Նա գրում է այն մասին, որ ավելի քան 100 տարի ճշմարտության համար պայքարելուց հետո հայ ժողովուրդը հասել է 1915 թվականի Ցեղասպանության հարցի ճանաչմանը՝ նման բարձր ատյանի կողմից․․․․
«Դա երկար ճանապարհ էր հայ համայնքի համար, եւ տարեցտարի ես զգում էի, որ մենք ավելի ու ավելի մոտ ենք Ցեղասպանության ճանաչմանը, որպես այդպիսին։ Վերջապես այդ օրը եկավ։
Ես այնքան հպարտ եմ իմ ժառանգությամբ, հպարտ եմ հայ համայնքներով եւ շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ այդ օրը յուրաքանչյուր հային շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար: Ու, թեեւ ոչինչ երբեք չի վերադարձնի սպանված հայերին, ես հույս ունեմ, որ հիմա նրանց ընտանիքները հանգտություն կզգան։ Ամեն տարի այդ օրը ես շարունակելու եմ հարգել եւ հիշել նրանց, ում մենք կորցրել ենք, բայց հիմա այն հույսով, որ Ցեղասպանության ճանաչումից հետո մենք այլեւս երբեք թույլ չենք տա կրկնվել անցյալի ոճրագործությունները։
Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել: Քիմ»։
Հիշեցնենք, որ ամեն անգամ գալով Հայաստան (իսկ Քիմ Քարդաշյանը հայրենիքում եղել է երկու անգամ՝ վերջին անգամ 2019 թվականին), նա անպայման ծաղիկներ է դնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ հավերժական կրակի մոտ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը