«Եթե երեխան մահանա, ես պետք է ընդունեմ դա». Վիկտորյա Բոնյա
Վիկտորյա Բոնյան մեծացնում է դստերը՝ Անժելիկային, որը լույս աշխարհ է եկել Ալեքս Սմերֆիթի հետ հարաբերությունների ընթացքում։ Հեռուստաաստղը խոստովանում է, որ լուրջ վախ ու անհանգստություն է զգացել, երբ երեխան նոր էր միայն ծնվել։ «Յուրաքանչյուր մայր բախվել է դրան։ Դա սկսում է ճնշել ֆոբիայի նման։ Դա ինչ-որ անկենդան վախ է։ Լավ, եթե երեխայի հետ ինչ-որ բան պատահի, եթե նա մահանա, նշանակում է՝ ես պետք է ընդունեմ դա։ Դրանք ծանր գիտելիք կլինեն»,- նշում է Վիկան։
Երբ նա ընդունել է այդ հույզերը, բոլոր անհանգստությունները հեռացել են։ «Ես չեմ անհանգստանում ոչ դստերս, ոչ ինչ-որ այլ մեկի համար»,- նշել է Բոնյան։ Նրա խոսքով՝ վախերը հաղթահարելու հարցում իրեն օգնել է նաեւ «այաուասկա»-ի ծեսը․ ատսղը մոտ տաս տարի օգտագործում է այդ ըմպելիքը։ Այն Ռուսաստանում արգելված է, քանի որ թմրամիջոց է համարվում։
Բոնյան պնդում է, որ արտասահմանում այդ պրեպարատն արդեն օրինական է։ Աստղը չի վախենում նման ծեսերից, քանի որ դրանք նրան էնեգիա են հաղորդում։ Վիկտորյան հինգ տարի ալկոհոլ չի օգտագործել, չի ծխում, ինչը զարմացնում է նրա որոշ գործընկերների։ «Այաուսկան առաջին անգամից բուժում է ասթման, կախվածությունն ալկոհոլից ու հերոինից։ Որոշ շամաններ նույնիսկ ազատում են երկբեւեռ խանգարումից»,- հավելել է հեռուստահաղորդավարուհին։
Վիկտորյան շատ է աշխատում, եկամուտ է ստանում սոցիալական ցանցերում եկամտից, հագուստի թողարկումից եւ հաճախ է նկարահանվում տարբեր ապրանքանիշերի արշավներում։ Աստղի խոսքով՝ ամսվա ընթացքում իր ծախսերը մեծ են։ «Ես արեն իսկ պատվիրել եմ երազանքի մեքենան, այն կհասնի մայիսին։ Ֆրանսիայի հարավում բնակարան եմ գնել։ Բնակարանի վարձակալության, կոմունալ ու այլ ծախսեր հետ միասին ստացվում է երկու միլիոն»,- «Люсьен, дай сказать» YouTube-յան շոուի ընթացքում նշել է Վիկտորյան։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը