FPWC-ն կոչ է անում օգնել հանգցնել «Խոսրովի անտառի» հրդեհը
Վայրի Բնության պահպանության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտարարում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը եւ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն այրվում են, ինչի հետեւանքով շուրջ 35 հազար հեկտար պահպանվող տարածք կարող է ամբողջությամբ վերանալ։ Տասնամյակներ կպահանջվեն՝ վերականգնելու կորսված արժեքավոր էկոհամակարգը:
FPWC-ն կոչ է անում բնապահպանական հանրությանն օգնել դիմակայել այս մարտահրավերին։
«Շտապ կարիք կա հրշեջ սարքավորումների՝ տրանսպորտային միջոցներ, պոմպեր, գործիքներ եւ հանդերձանք։ Կարող եք օգնել նաեւ ֆինանսապես։ Բոլոր նվիրաբերությունները կուղղորդվեն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը», տարածած հայտարարության մեջ նշում է FPWC-ն:
Հիմնադրամի ներկայացուցիչները եղել են այրվող անտառում եւ տեսանկարահանել հրդեհը:

















































