«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել Ռոնալդուի գործակալի հետ
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել 36-ամյա ֆուտբոլիստին և նույնիսկ կապ է հաստատել նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ: «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու համար Ռոնալդուն պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման, սակայն ցանկանում է ստանալ տարեկան նվազագույնը 20 միլիոն եվրո:
«Յուվենտուսի» հետ Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 31 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-2009-ը: Այս մրցաշրջանում նա «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 32 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը