Հայաստանը միշտ հաղթում է Սլովակիային
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Արկադի Մկրտիչյանը մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում Սոլվակիայի նկատմամբ արտագնա հաղթանակը:
«Մենք ժամանել էինք հաղթանակի նպատակով։ Բոսնիա եւ Հերցեգովինայից կրած պարտությունից հետո մարզիչը շատ լավ էր տրամադրել մեզ խաղին։ Մենք հիանալի աշխատանք կատարեցինք պաշտպանությունում, եւ դա տվեց իր արդյունքը։
Առաջին քառորդն ավելի բարդ ստացվեց, քան մյուսները, սակայն կարեւորն այն է, որ հաղթանակի հասանք եւ ավելի մոտեցանք մեր նպատակին»,- Արկադի Մկրտիչյանի խոսքը փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած խաղում հայ բասկետբոլիստներն առավելության էին հասել 92:78 հաշվով: Չորրորդ տուրից հետո Հայաստանի թիմը 7 միավորով A խմբի առաջատարն է: Շվեդիան ու Բոսնիա-Հերցեգովինան ունեն 6-ական միավոր, իսկ Սլովակիան՝ 5:
Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի օգոստոսի 19-ին՝ Երեւանում մրցելով Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ: ԱԱ-2019-ի նախորդ 3 տուրերում Հայաստանի թիմը տնային հաղթանակներ էր տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) նկատմամբ եւ Սարաեւոյում պարտվել Բոսնիա-Հերցեգովինային (85:98):
NEWS.am Sport


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում